18:07 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Սերժ Սարգսյանն ու Էդուարդո Էռնեկյանը

Արգենտինացի միլիարդատերը լքում է «Զվարթնոցը». ո՞ւմ է Էռնեկյանը փոխանցում բիզնեսը

Пресс-служба президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
464501

Հարուստ արգենտինահայը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը` հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը, որ «Corporacion America Airports SA» ընկերության սեփականատերն է, որոշել է օդանավակայանների կառավարումը հանձնել զարմիկին` Մարտին Էռնեկյանին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ես որոշել եմ IPO անցկացնել (բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառք)։ Օդանավակայանները կկառավարի զարմիկս։ Ես կհետևեմ ամսվա վերջին նախատեսված գործարքին։ Ես իմ կարիերան ավարտում եմ օդանավակայանների ոլորտում»,- ասել է Էռնեկյանը։

Պարբերականը գրում է, որ բաժնետոմսերի վաճառքն առանցքային նշաձող է մագնատի կարիերայում, քանի որ նա էստաֆետը հանձնում է իր ընտրած մարդուն։

Corporacion America Airports SA խոշոր կորպորացիան, որի տնօրինության տակ 51 օդանավակայան կա, պատրաստվում է 750 միլիոն դոլարի բաժնետոմս վաճառել հունվարի վերջին ու փետրվարին։ Այս մասին հայտնել է կորպորացիայի մամուլի քարտուղար Կարոլինա Բարոսը։ Սա ընկերության առաջին IPO-ն կլինի այս տարում։

Այս քայլը նոր էջ կբացի Էռնեկյանի համար։ 85 տարեկան գործարարը, որն ամեն օր լողում է և զբաղվում յոգայով, վերջնականապես չի հեռանա բիզնեսից։ Նա հայտնել է, որ կսկսի բիզնեսի նոր ուղղություններ ուսումնասիրել։

Գլխավոր թեմաներ