01:46 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Երևան

Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Տիգրան Մեծի պողոտայում սպասվում են ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 12-ին, ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Գլխավոր թեմաներ