00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կհագնեն հայուհիները. նոր սեզոնի նորաձև միտումները

© Sputnik / К. Карташьян / Անցնել մեդիապահոցПоказ коллекции одежды. Архивное фото
Показ коллекции одежды. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչն է նորաձև եկող սեզոնին։ Նորաձևությունը տրամագծորեն հակառակ ուղղություններով է գնացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. 2018 թվականի գարում–ամառ սեզոնին նուրբ գույներն են արդիական, Երևանում լրագրողներին ասաց նորաձևության ոլորտի բլոգեր, «Armenian Brands»-ի ղեկավար, Mashroom բյութի–բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը։

«Մեծ տարածում է ունենալու միագույն հագուստը, այսինքն` երբ հագուստի բոլոր բաղադրիչները նույն երանգի մեջ են, լինի դա սպիտակը, նուրբ դեղինը, երկնագույնը և այլն», – նշեց նա։

Մարիաննայի խոսքով` նոր տեխնոլոգիաները օգնության են եկել նորաձևությանը, ինչի շնորհիվ գործվածքների նոր տեսակներ են հայտնվում։

Армянский дизайнер Лиана Саргсян (бренд eLSi) - Sputnik Արմենիա
Վերադառնում է XVIII դարը. 2018 թվականի նորաձև թրենդները

«Եկող սեզոնում շատ արդիական է լինելու մոմլաթե (клеенчатая) գործվածքը։ Չափազանց տարածված են թափանցիկ գործվածքները, որոնք արդեն մի քանի սեզոն է չեն լքում բեմերը։ Գիշերանոցի նման շրջազգեստները, որոնք չորս տարի առաջ մեծ պահանջարկ էին վայելում, կրկին վերադարձել են, բայց արդեն թափանցիկ զգեստների տեսքով, որոնց տակից կարելի է տարբեր համակցություններ կրել», – ընդգծեց աղջիկը։

Նա նաև նշեց, որ այս սեզոնի նորաձևությունը ոգեշնչված է 90–ականների թրենդներից, նորաձև է նաև 60–70–ականների տղամարդկանց հագուստը, որը կարող է հայտնվել նաև կանանց պահարաններում։

«Կարող են լինել կոստյումներ, լայնեզր անդրավարտիքներ, որոնք խորհրդային տարիներին մեր հայրերն են կրել։ Վերադառնում է դենիմից կարված հագուստը, որը ասոցացվում է հիպիների ոճի հետ։ Կարելի է տնից դուրս գալ` ամբողջովին ջինս հագած ու շատ նորաձև լինել», – հավելեց Մարիաննան։

Հայաստանի նորաձևությանն անդրադառնալով` նա նշեց, որ վերջին երկու տարիներին այն իսկապես ծաղկում է ապրում, տեղացի դիզայներներն ու արտադրողներն աշխատում են ստեղծել ոչ միայն հագուստ, այլ նաև պայուսակներ, կոշիկներ, աքսեսուարներ, այսինքն` ամբողջական կերպար։

«Մեր հասարակությունը նորաձևությանը մի փոքր ավանդապաշտորեն է վերաբերում։ Հագուստն ընկալվում էր որպես տնից դուրս գալու համար անհրաժեշտ միջոց, կամ էլ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելու միջոց։ Սակայն հագուստն ինքնադրսևորման ձև է, որի շնորհիվ դու փոխանցում ես հոգեվիճակդ, ապրելաոճդ։ Սակայն վերջին տարիներին իրավիճակն այդ առումով փոխվում է։ Դրան նպաստել է 5–6 տարի առաջ մոլերի բացումը, որտեղ ներկայացվել են մի շարք արևմտյան ապրանքանիշեր, որոնք նախատեսված են զանգվածային շուկայի համար», – ասաց բլոգերը։

Նա նաև նշեց, որ երկրում զարգանում է ճաշակը, ու իսկապես շատ ոճային երիտասարդներ կան, ինչին նպաստում է համացանցը։

Լրահոս
0