12:25 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.94
  • GBP576.98
  • EUR528.10
  • RUB7.20
ՏՏ ոլորտի մասնագետ

Հրեշ–հարկերը. ՏՏ ոլորտի մասնագետներին հարվածելը կարող է թանկ նստել Հայաստանի վրա

© Sputnik / Karen Yepremyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Հայաստանի նոր հարկային օրենսդրությունը կարող է հարվածել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանում եկամտահարկի ավելացումը կհարվածի երկրի ՏՏ բիզնեսին և մասնագետների գրպաններին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։

Նոր հարկային օրենսդրության համաձայն` երկու միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների համար հարկը նախկինի պես կլինի 36 տոկոս, իսկ ցածր աշխատավարձ ստացողներն ավելի քիչ կվճարեն։ Եթե մինչև 120 000 դրամ աշխատավարձից վճարում էին 24,4 տոկոս, ապա 2018թ-ից պետք է վճարեն 23 տոկոս։ Եվ ոչ թե մինչև 120 հազար, այլ մինչև 150 հազար աշխատավարձի դեպքում։ Իսկ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն աշխատավարձի դեպքում կգանձվի 28 տոկոս` նախկին 26 տոկոսի փոխարեն։

Վարդանյանի խոսքով` ստացված եկամուտը բիզնեսի բարելավման վրա ծախսելու փոխարեն հայկական ընկերությունները ստիպված կլինեն փոխհատուցել հարկի բարձրացումը, որովհետև սիրուն բան չէ պրոֆեսիոնալներին մի քանի հազար դրամ պակաս վճարելը։

«Ակնհայտ է, որ ոլորտի խթանման կամ, հակառակը, «արգելակման» ամենաազդեցիկ գործիքներից մեկը հարկային օրենսդրությունն է։ Մենք դեռ մշակման փուլում արձագանքեցինք, երբ պարզ դարձավ, որ բարձր աշխատավարձ ստացող աշխատողների համար «սպիտակ» դաշտում» եկամտահարկը կավելանա», — նշեց Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ մեր երկրում բարձր աշխատավարձ են ստանում հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետները։ ԻՏՁՄ-ում վստահ են, որ առանց ոլորտի ներկայացուցիչների Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ երկխոսություն վարելն անընդունելի է։

«Պետության ներկայացուցիչ Վաչե Գաբրիելյանը բանակցություններ է վարել ԱՄՀ-ի հետ` փաստացիորեն սակարկելով մեր շահերը, այսինքն նրանց, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում «սպիտակ» դաշտում։ Հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում իրականում։ Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն բարձրացնում են Հայաստանի արտաքին պարտքի հարցը, որը կազմում է ավելի քան 6 միլիարդ դոլար. ո՞վ է փակելու այդ պարտքը», — ասաց Վարդանյանը։

ԻՏՁՄ նախագահին զայրացնում է «ստվերային» դաշտում ստեղծված իրավիճակը։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն որոշվել է հարվածել ազնիվ աշխատող ընկերություններին։

«Չկա ոչ մի պետական ծրագիր, որը կաջակցեր նման ընկերություններին, չէ՞ որ հունվարից դրանք պետք է եկամտահարկ վճարեն», — ասաց նա։

Վարդանյանի խոսքով` մեր երկրում այդքան ստանում են միայն ստորաբաժանումների, խոշոր նախագծերի ղեկավարները, ճարտարապետները, ձեռնարկությունների տնօրենները և այլն։

Նշենք, որ 2017թ-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գործող ավելի քան 500 ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունն անցել է 600 միլիոն դոլարի շեմը։ Միայն առաջին յոթ ամսվա ընթացքում ոլորտն արձանագրել է 30-35 տոկոս աճ։

Գլխավոր թեմաներ