00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորրորդի յոթերորդ ընտրությունը. հասարակության անտարբեր թամաշան սկսված է

© Press-office of the President of RAСерж Саргсян и Армен Саркисян
Серж Саргсян и Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ապրում է 4-րդ նախագահի և 7-րդ նախագահական ընտրության սպասումով։ Sputnik Արմենիային վերհիշել է, թե ինչ է փոխվել Հայաստանում 1991–ի առաջին ընտրություններից, և ինչ են բերել իրենց հետ երկրի ղեկավարի նախորդ 6 ընտրությունները։

Նելլի Դանիելյան, Sputnik

2018 թ. առաջին տասնօրյակում, ամենայն հավանականությամբ` մարտի 2-ին, Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 7-րդ անգամ նախագահ կընտրի։

Առաջին անգամ երկրի ղեկավարին կընտրի ոչ թե ժողովուրդն անձամբ, այլ ընտրյալները` ԱԺ պատգամավորները։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությամբ Հայաստանն այսպիսով կանցնի խորհրդարանական կառավարման։

ՀՀ նախագահներն այսուհետ (մինչ նոր Սահմանադրական փոփոխությունը) կընտրվեն 7 տարի ժամկետով միայն մեկ անգամ։

Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ԱԺ պատգամավորների ձայների առնվազն երեք քառորդը։ Իսկ եթե առաջին փուլով ընտրությունը չկայանա, երկրորդ փուլին դարձյալ կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում նախագահ դառնալու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ անգամ էլ նախագահ ընտրել չստացվի, երրորդ փորձին արդեն կմասնակցեն միայն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Կընտրվի նա, ով ավելի շատ քվե կստանա։ Իսկ եթե երրորդ փորձն էլ է անհաջողությամբ ավարտվի, պատգամավորները կգնան տուն ու 10 օր հետո դարձյալ կհավաքվեն` մեկ անգամ էլ փորձելու։

ՀՀ 4-րդ նախագահի` մեծամասնության թեկնածուն արդեն հայտնի է։ Մնում է պարզապես հետևել ու հաշվել, թե քանի ձայնով ու քանի փորձից հետո նրան կհաջողվի ընտրվել։

Ամեն երկրորդը` նոր Սահմանադրությամբ

Անկախ Հայաստանի 26-ամյա գոյության ընթացքում երկրի գլխավոր օրենքը փոխվել է 4 անգամ, այսինքն` նախագահի ամեն երկրորդ ընտրություններն անցկացվել են նոր Սահմանադրությամբ, բացի առաջինից։

Встреча Прездиента Армении Сержа Саргсяна с представителями НС - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Ցանկալի է, որ Հանրապետության նախագահն ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնությամբ»

1991թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Նա դարձավ ոչ միայն առաջին, այլև վերջին փոխնախագահը։ Տեր-Պետրոսյանից հետո ընտրված նախագահներն արդեն «անփոխարինելի» են, քանի որ 1995թ-ին ընտրված առաջին ու հետագա բոլոր Սահմանադրություններում փոխնախագահի պաշտոն նախատեսված չէ։

Առաջին Սահմանադրության ընդունումից հետո` 1996թ-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում։

Առաջին Սահմանադրությամբ սահմանվեց` ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, հանդիսանում է ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը:

Սահմանադրությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետ սահմանվեց 5 տարին, մեկ անգամ վերընտրվելու իրավունքով։ ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք վերապահվեց 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀ 2-րդ նախագահ դարձավ այն ժամանակվա ՀՀ վարչապետ, մինչև 1997թ-ը ԼՂՀ-ում բնակված, 1996 թվականի նոյեմբերին ԼՂՀ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը։

5 տարի անց Քոչարյանը վերընտրվեց այդ պաշտոնում ու մնաց ևս 5 տարի։ Իսկ Սահմանադրությունը փոխվեց։ Հիմնական փոփոխությունները վերաբերում էին արդարադատության խորհրդին։ Եթե մինչ այդ արդարադատության խորհուրդը գլխավորում և անդամներին նշանակում էր նախագահը, խորհրդի փոխնախագահներն էլ արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազն էին, ապա 2005-ին ընդունված Սահմանադրությամբ նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեց. ՀՀ նախագահին խորհրդի միայն երկու անդամների նշանակման իրավունք վերապահվեց։

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել գայթակղիչ

Նախագահական հաջորդ` 2008թ-ի նախագահական ընտրություններն անցան արդեն նոր Սահմանադրությամբ։ Նախագահի ընտրությանը վերաբերող դրույթները, սակայն, մնացին անփոփոխ։

Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով 52,8 տոկոս ձայներով ՀՀ 3-րդ նախագահ դարձավ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ առաջին նախագահ ու ընդդիմության հիմնական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ձայների 21,5 տոկոսով։ Ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների և ուժայինների բախման հետևանքով 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում սպանվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացի, որոնց սպանության համար 10 տարի անց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

Հայաստանի նախագահի 6-րդ և վերջին համապետական ընտրությունները կայացան 5 տարի առաջ` 2013 թ. փետրվարի 18-ին։ Վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ` «վարչապետի առաջարկությամբ»

Հայաստանի 4-րդ նախագահն արդեն կընտրվի նոր Սահմանադրությամբ, կընտրվի առանց ՀՀ քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու` քաղաքական մեծամասնության առաջարկով ու խորհրդարանական մեծամասնության քվեով։

Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը որևէ կուսակցության առաջնորդ չի լինելու. Շարմազանով

2015-ին ընդունված նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ 4-րդ նախագահին իրավունք է վերապահվում վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել կառավարության կազմում, վարչապետի առաջարկությամբ նշանակել ու հետ կանչել դիվանագետներին, կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր։ Բացի այդ, վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհում բարձրագույն զինվորական կոչումներ:

Բայց անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, Սահմանադրության համաձայն, այսուհետ կայացնելու է վարչապետը։ Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը ևս լինելու է վարչապետը:

ՀՀ 4-րդ նախագահը, փաստորեն, նախագահ է աշխատելու 15-րդ վարչապետի մոտ։ Ու հենց այս պատճառով ՀՀ քաղաքացիներին շատ ավելի հետաքրքրում է, թե ապրիլին ով կփոխարինի Կարեն Կարապետյանին, քան մարտին` Սերժ Սարգսյանին, չնայած որ երկուսին էլ վերջին հաշվով առաջադրելու է իշխող կուսակցությունը, նշանակելու` խորհրդարանական մեծամասնությունը։

Լրահոս
0