00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկին լքել էին հյուրանոցում. աղջիկն Իսրայելից փնտրում է հայ մորը

© Из личного архива С.ЧрагянСюзи Чрагян
Сюзи Чрагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանցի ամուսնական զույգը 25 տարի առաջ որդեգրեց լքված մանկանը: Այսօր 25-ամյա Սյուզին բնակվում է Իսրայելում և ուզում է ընտանիք կազմել, սակայն մինչ այդ նա կցանկանար գտնել իր կենսաբանական մորը: Արտասովոր պատմության մանրամասները Sputnik Արմենիայի թղթակցին է պատմել աղջկա հոգեմայրը` Օլգա Ճրագյանը:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Հեռավոր 90-ականներում Երևանում «Երիտասարդական» հյուրանոցի (2006 թվականին քանդած «Կուկուռուզնիկի» շենքը) համարներից մեկում փոքրիկ աղջիկ էին գտնել: Փոքրիկին լքել էին:

Որոշ ժամանակ անց հյուրանոցում թողած աղջկա մասին իմացան Օլգա և Բագրատ Ճրագյան ամուսինները, որոնք երեխաներ չունեին: Օլգան այն ժամանակ աշխատում էր «Hayastan» խմբագրությունում, իսկ ամուսինն աշխղեկ էր: Կնոջ խոսքով` մի օր Սուսաննա անունով իրենց ծանոթը զանգահարեց և հայտնեց, որ հյուրանոցում ծծկեր երեխա են թողել:

ԿՈՒԲԱՑԻ ԿԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱԶԳԻ ՀՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ - Sputnik Արմենիա
Կուբացի Լուսիան գտել է հայազգի հորը. նա ժամանեց Հայաստան

«Վատառողջ լինելու պատճառով աղջկան տեղափոխեցին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Մենք անմիջապես գնացինք այնտեղ: Իսկապես, հիվանդ նորածին երեխային թողել էին հյուրանոցի 216 համարում, հարևան սենյակի կենվորը շտապօգնություն էր զանգահարել, և նրան հիվանդանոց էին տեղափոխել: 1993 թվականի սեպտեմբերի 4-ն էր, ժամը 14:10: Նորածին աղջկա տարիքը բժիշկները հստակ չկարողացան որոշել, ասացին, որ նա մոտավորապես ութ ամսական է: Երեխան 5,5 կգ էր կշռում», — պատմում է Օլգան:

Ամուսինները սկսեցին ձևակերպել փաստաթղթերը, գնացին Մյասնիկյանի շրջգործկոմ, թույլտվություն ստացան:

«Մենք ոչինչ չգիտեինք նրա մասին, ես գնում էի շրջգործկոմ, փորձում էի պարզել, թե ովքեր են նրա ծնողները, սակայն ինձ այդպես էլ հստակ պատասխան չտվեցին: Չինովնիկներից մեկն ինձ հարցրեց. «Ուզո՞ւմ ես աղջկան վերցնել»: «Այո», —ասացի: «Դե վերցրու»:

Նոյեմբերի 1-ին՝ ծննդյանս 40-ամյակի օրը, երեխային տվեցին մեզ: Անունը Սուսաննա դրեցինք՝ ի պատիվ այն ծանոթի, որը մեզ հայտնել էր նրա մասին», — պատմում է կինը:

© Из личного архива С.ЧрагянՍյուզի Ճրագյան
Сюзи Чрагян - Sputnik Արմենիա
Սյուզի Ճրագյան

Երբ Սուսաննան (Սյուզին) երկու տարեկան էր, հայրը հանկարծամահ եղավ: Որոշ ժամանակ անց Օլգան, որը մորական կողմից հայ էր, իսկ հորական կողմից՝ հրեա, դստեր հետ Իսրայել մեկնեց, որտեղ էլ մեծացրեց ու դաստիարակեց նրան: Աղջիկն արվեստի մասնավոր դպրոց էր հաճախում, այնուհետև ծառայությունն ավարտեց բանակում, իսկ այսօր բարձրագույն կրթություն է ստանում: Այս ամենի հետ մեկտեղ, Սյուզին շատ է ցանկանում գտնել իր կենսաբանական մորը, ում մի շարք հարցեր ունի ուղղելու:

Люсия Хименес Пернас - Sputnik Արմենիա
Կուբացի կինը փնտրում է հայազգի հորը. Ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ

«Սյուզին շուտով 25 տարեկան է դառնալու: Ես նրանից չեմ թաքցրել, որ մենք նրան որդեգրել ենք: Այստեղ` Իսրայելում, ընդունված է երեխային ամեն ինչ անկեղծ պատմելը… Այսօր նա պատրաստվում է ամուսնանալ, սակայն նրան հարցեր են տանջում: Ուզում է իմանալ, թե ովքեր են իր ծնողները, ինչու են լքել նրան: Նա ասում է. «Մայրիկ, ես պետք է տեսնեմ այդ կնոջ աչքերը, պետք է հասկանամ, ինչու է այդպես վարվել»: Սյուզին շատ խելացի է, կարդացած, հետաքրքրի, երաժշտասեր:

Նա հիանալի ծառայություն է անցել բանակում, մի շարք պատվոգրեր ստացել: Այժմ բարձրագույն կրթություն է ստանում «Ահաբեկչության դեմ պայքար» մասնագիտությամբ: Նրան կենսաբանական ծնողներից ոչինչ պետք չէ, պարզապես նա ցանկանում է լրացնել այդ «բացը»: Բացի այդ, այժմ, երբ նա ուզում է ընտանիք ստեղծել, պետք է իմանա իր գեների մասին: Այնպես որ հարցը շատ սուր է դրված», — ասում է Օլգան:

Անցյալ տարվա հոկտեմբերին նրանք եկել են Հայաստան, փորձել են տեղեկություններ ստանալ: Նրանց հաջողվել է որոշակի արխիվային տվյալներ ստանալ, սակայն դեռ որևէ կոնկրետ տեղեկություն այդպես էլ չի հաջողվել իմանալ: Փաստաբան են վարձել՝ ՆԳՆ-ի արխիվներին հասանելիություն ստանալու համար, սակայն գերատեսչությունից պատասխանել են, որ նման տվյալներ չունեն:

«Համոզված եմ, որ այն ժամանակ գործով զբաղվել է ոստիկանությունը, չէ՞ որ բացառիկ դեպք էր, հայերն իրենց երեխաներին չեն լքում: Հավանաբար, նրանք գնացել են, փորձել են պարզել, թե ով էր ապրում այդ համարում: Սակայն ՆԳՆ-ն մեզ տվյալներ չտվեց: Կարծում եմ՝ արդյունավետ կլիներ գտնել հյուրանոցի տնօրենին: Ամեն դեպքում ես կփորձեմ անել հնարավոր ամեն բան դստերս ցանկությունը կատարելու համար: Ուզում եմ գնալ մինչև վերջ», — ասում է Օլգան:

Sputnik Արմենիան միանում է որոնումներին և խնդրում բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն տվյալ գործի վերաբերյալ, դիմեն մեր գործակալության խմբագրություն (Facebook-յան էջ), կամ գրեն աղջկան պահած ու մեծացրած կնոջը:

Լրահոս
0