00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեթ մեկ կիլոմետր. Հայաստանը պետք է տնտեսական ազդակներ ուղղի Իրանին

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկաթգծի շինարարության հարցում Իրանի ակտիվության համար Հայաստանն ինքնուրույն պետք է կառուցի գոնե ճանապարհի մեկ կիլոմետր հատվածը, կարծում է Ոսկանյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայ-իրանական տնտեսական նախագծերի, այդ թվում երկաթգծի ապագան կախված է նրանից, թե ինչ ազդակներ կստանա Երևանից, երեքշաբթի լրագրողներին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանը բազմաթիվ հարևաններ ու բազմաթիվ ելքեր ունի (կամ դրանց հնարավորություններ)։ Հայաստանն Իրանի համար վստահելի, կայուն գործընկեր է, բայց նաև այդ ելքերից ընդամենը մեկն է։ Վրաստանի հետ մեկտեղ Իրանը մեզ համար բացառիկ դեր է խաղում։ Այդ պատճառով այդ երկիրը պետք է մեզ համար գերակա ուղղություն լինի», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` Իրանը հետևում է այն ազդակներին (և՛ դրական, և՛ բացասական), թե որքան ենք մենք պատրաստ խոշորագույն ծրագրեր իրականացնել նրա հետ։

Բուն Իրանում նույնպես խնդիրներ կան, իշխանությունը պետք է սոցիալական իրավիճակի բարելավում է պահանջող իր բնակչությանը բացատրի ներդրումների նպատակահարմարությունը, օրինակ` Ադրբեջանի հետ երկաթգծի նախագծում։

«Հայաստանը պետք է կառուցի երկաթգծի գոնե մեկ կիլոմետրը կամ ասֆալտապատի 10 կմ ճանապարհը մինչև Իրանի հետ սահմանը։ Այն ոչ մի չափորոշիչների չի համապատասխանում», — ասաց Ոսկանյանը։

Железная дорога - Sputnik Արմենիա
Կկառուցվի՞, թե՞ ոչ Հայաստան-Իրան երկաթուղին. կառավարության պատասխանը

Բացի այդ, պետք է վերանայել Հայաստանի սահմանը հատող իրանական բեռնատարների տարատեսակ տուրքերը։ Նրա կարծիքով` դրանք բավական բարձր են, պայմանների բարելավումը թույլ կտա ավելի մեծ թվով տարանցում իրականացնել։

«Հարցը երկկողմանի է։ Հայաստանը ժամանակ առ ժամանակ պետք է Իրանին հիշեցնի, որ չի հրաժարվել երկկողմանի նախագծերից։ Հարցը ոչ միայն տնտեսական շահավետություն ունի, այլև վերաբերում է անվտանգությանը», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` ոչ տնտեսական նախագծի վառ օրինակ է Բաքու-Թբիլիսի-Կարսը, որի շնորհիվ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել։

ՀՀ կառավարությունը 2018 թվականի սկզբին որոշում կայացրեց Իրանի հետ երկաթգծի կառուցման տնօրինությունը փակելու մասին։ Ներդրող ընկերության` Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ»-ի հետ բանակցությունները հետաձգվեցին անորոշ ժամկետով։ Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան ավտոճանապարհի նախագծի մշակումը չի դադարեցվելու։

Իրան-Հայաստան երկաթուղին կարող էր էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհ դառնալ` թույլ տալով Հայաստանին արտաքին աշխարհ դուրս գալ։ Ներկա պահին Հայաստանին կարողանում է երկաթուղային հաղորդակցություն ապահովել միայն Վրաստանի տարածքով։

ՀՀ կառավարությունը 2014 թվականի ապրիլի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախնական ծրագրին։

Լրահոս
0