05:40 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Անօդաչու թռչող սարք

Առանց պահածոյի տարայի. «ծրագրավորողների բանակը» կարող է պաշտպանել Արցախը

© Sputnik / STR
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Հայաստանը պետք է գերազանցություն ապահովի ԱԹՍ–ների մշակման հարցում, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանը պետք է գերազանցի Ադրբեջանին ԱԹՍ-ների պայքարում, լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը արցախյան հակամարտության գոտում երկու մարտական ԱԹՍ է գործողության մեջ դրել` հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելով ականանետի արկ և ինքնաշեն նռնակ։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Մանասյանն ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է այնպիսի ԱԹՍ-ներ արտադրել, որոնց դեմ անզոր կլինեն հայկական ՀՕՊ համակարգերը։

«Ադրբեջանը փորձում է անհավասարություն ստեղծել իր օգտին։ Հայաստանը դրա դեմ պետք է ինքնուրույն պայքարի», — ասաց Մանասյանը։

Հայաստանը, քաղաքագետի խոսքով, «ծրագրավորողների բանակ» ունի, որը պետք է օգնի լուծել այս հարցը։

«Մենք կարող ենք ինքնուրույն պաշտպանել մեր երկինքը ԱԹՍ-ներից։ Պետք է մտածել, թե ինչպես գերազանցել Ադրբեջանին` անկախ նրա գործողություններից։ Ամեն դեպքում սահմանին մենք պահածոների շշեր չպետք է կախենք», — ասաց Մանասյանը։

Նրա խոսքով` առաջիկայում շփման գծում Ադրբեջանը սադրանքներ կհրահրի, ԵԱՀԿ-ն էլ հանդես կգա հայտարարություններով։

Մյուս կողմից` ԵԱՀԿ դիտորդների քանակն ավելացնելը հայերի շահերից է բխում։

«Սահմանների ցանկացած ամրացում, նույնիսկ Կասպշիկի գրասենյակի խորհրդանշական ընդլայնումն այսպես թե այնպես հակասում է Ադրբեջանի քաղաքականությանը», — ասաց Մանասյանը։

Նրա խոսքով` այդ դեպքում որոշակի պատասխանատվություն ու անվտանգության երաշխիք է ստանձնում ԵԱՀԿ-ն։

Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ վերանայված փաստաթղթին։

Նրանք նաև կոչ արեցին միջոցներ ձեռնարկել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչը լուրջ ներդրում կլինի բանակցային գործընթացում։

Գլխավոր թեմաներ