00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն իրանցիների առջև կբացի տրանսպորտային «դռները». կարելի է մրցել Ադրբեջանի հետ

© Sputnik / Aram NersesyanТрасса Ереван-Мегри
Трасса Ереван-Мегри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկաթուղի առայժմ չկա, բայց կան պարզ օրենքներ, և մաքսատնով կարելի է արագ անցնել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի տարածքով Իրան ապրանքներ տեղափոխելը շահավետ է, և տրանսպորտի նախարարությունը կրկին կապացուցի դա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Գագիկ Գրիգորյանը։

«Շուտով Երևան կհրավիրեն իրանական տրանսպորտային ընկերությունների խմբին, որին կներկայացնեն Պարսից ծոցից Սև ծով գնացող տարանցիկ երթուղին։ Բոլոր բարդություններով հանդերձ, կարելի է մրցել հարևան Ադրբեջանի հետ»,- նշեց նա։

К. Карапетян на открытии солнечных панелей в Талине - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան գիտի` որն է Հայաստանում բիզնես վարելու լավագույն ժամանակը

Փոխնախարարի խոսքով` Ադրբեջանն իսկապես մեծ առավելություն ունի։

«Նախ` գրեթե պատրաստ է Իրանի հետ երկաթուղային միացումը (իսկ Հայաստանում դեռ չեն սկսել կառուցել իրանական ճյուղը)։ Ուստի ապրանքները ստիպված կլինեն Հայաստանի տարածքով բեռնատար մեքենաներով տեղափոխել Երասխ, այդտեղից երկաթուղով հասցնել Սև ծով, իսկ այնտեղից լաստանավով` Ռուսաստան կամ Եվրոպա։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան բեռները կարելի է տեղափոխել երկաթուղով` «դռնից դուռ»։ Երկրորդ` Ադրբեջանի տարածքով բաց են Ռուսաստան ձգվող բոլոր ճանապարհները (ի տարբերություն Վրաստանի, որտեղ դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրվել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնելու մասին, բայց դա դեռ պետք է գործարկել ապագայում, խմբ.)», — նշեց Գրիգորյանը։

Ամեն դեպքում Հայաստանն առաջարկելու բան ունի, նշեց փոխնախարարը։ Այդ թվում` գների առումով, բայց առաջին հերթին ընթացակարգերի հեշտությունը։

«Եթե խոսենք գների մասին, ապա մեծ ծավալի դեպքում Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները, ամենայն հավանականությամբ, կարող են զեղչեր առաջարկել։ Չեմ կարող խոսել նրանց փոխարեն, բայց դա բիզնեսի սովորական փորձ է։ Բայց մեր ակնհայտ առավելությունն ընթացակարգերն են։ Մեր օրենսդրությունը թե՛ թղթի վրա, թե՛ գործնականում ավելի լիբերալ է։ Մենք ուշացումներ չունենք մաքսատանը, ինչպես նաև չունենք կանոնների մշտական փոփոխություն», — ասաց Գրիգորյանը։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Խնդրահարույց Վերին Լարսը. ի՞նչ անի հայ արտահանողը

Օրինակ` նույնիսկ թուրքական մեքենաների նկատմամբ լրացուցիչ պահանջներ չկան։ Թեև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, այնտեղից մեքենաներն անցնում են նույն հիմունքներով, ինչ երրորդ երկրներից (ԵԱՏՄ-ից դուրս)։

Բեռնափոխադրումների համար կա ենթակառուցվածք` Երասխ գյուղի և Նախիջևանի սահմանին փոխաբեռնման կետ։

Բայց բոլոր արտաքին բարդություններով հանդերձ, կան նաև ներքին պլյուսներ։ Իրանցի գործընկերները գիտեն դրանց մասին, և Հայաստանի տարածքով տարանցումը հետաքրքրում է նրանց։ Հիմնականում իրանցի գործարարները հետաքրքրված են ռուսական շուկայով, բայց դեմ չեն նաև ապրանքներն ուղարկել Եվրոպա, հավելեց Գրիգորյանը։

Հայկական տարանցումը եվրոպական երկրներ կարող է մրցել ոչ միայն ադրբեջանականի, այլ նաև թուրքականի հետ, կարծում են «Հարավկովկասյան երկաթուղում»։ 2017թ-ին երկաթուղայինները փորձնական մի քանի կոնտեյներներ են տեղափոխել Համբուրգից Թեհրան։ Վրաստանի և Հայաստանի տարածքով դա զբաղեցրել է 15 օր (Թուրքիայով 122 օրվա փոխարեն)։ Այստեղ Հայաստանը հաղթում է ընթացակարգերով, իսկ գլխավորը` անվտանգությամբ, որի մասին ստիպված են լրջորեն մտածել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։

 

Լրահոս
0