00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանության գործով խոշոր կաշառք վերցնելու հետևանքը. պաշտոնյային կալանավորեցին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի ծառայողին։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը խոշոր կաշառք է տվել Քննչական կոմիտեի աշխատակցին, որպեսզի իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարի։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Հայ քրեական հեղինակությանը մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը հանցավոր համագործակցություն է ստեղծել և ղեկավարել, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանն էլ Վահագն Աբգարյանի պատվերով 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանել է Կամո Փիրուզյանին։

«Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար»,- հայտնում է գլխավոր դատախազությունը։

Ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք Վահագն Աբգարյանի կամ նրա ղեկավարած հանցավոր համագործակցության անդամների դրդմամբ չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները՝ նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելուն:

Полиция Армении Ереван - Sputnik Արմենիա
2017-ի քրեական խճանկարը. վենդետա, կացնահարված ամուսին, պատանդառված երեխա

Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին փետրվարի 6-ին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել սպանության վերաբերյալ քրեական գործով պատշաճ քննություն չկատարելու պատճառները, հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը, նրանց արարքներին տալ իրավական գնահատական:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0