00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի թափառող կենդանիները. ինչու՞ է Հայաստանը տարածաշրջանի «այսպիսի» միակ երկիրը

© Sputnik / Aram NersesyanЩенок
Щенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին 20 տարիներին Հայաստանում թափառող շների խնդիրը բավական սուր է դրված։ Հասարակությունը բաժանվել է երկու ճամբարի. ոմանք կողմ են շներին կրակելուն, մյուսները փորձում են պայքարել անտուն կենդանիների համար։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ չկա օրենք կենդանիների պաշտպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանցի Լևոն Ռուխկյանը, որը սիրում է կենդանիներին, իր շանը գտել է քաղաքային շինարարության ժամանակ։

Նա և իր ընկերները գտել են կենդանուն հյուծված վիճակում, պատմեց Լևոնը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

«Մեր ընկերությունը յուրահատուկ է, ես կարող էի ցեղական շուն վերցնել, բայց ապաստան տվեցի սև շան ձագի։ Մենք գտել ենք նրան շինարարության ժամանակ, կենդանին ընկել էր բիոզուգարանի մեջ, և դա սարսափելի տեսարան էր», – պատմեց նա։

Собака армянский гампр - Sputnik Արմենիա
Հայկական գամփռը սահման է մեկնելու՝ զինվորների հետ ծառայելու

Փոքրիկ շնիկը կիսամեռ է եղել. թափառող շները գզգզել էին նրան. շունն ամբողջովին վերքերի մեջ է եղել։

Լևոնը և իր ընկերները կենդանուն տարել են կլինիկա։ Բարեբախտաբար, պարզվել է, որ շան առողջության համար անդառնալի հետևանքներ չկան, բայց նա շատ վախեցած էր։

«Նրան լողացրել ենք, կերակրել, նա առողջ չորս ամսական շուն է։ Կենդանին հիանալի է զգում իրեն նոր ընտանիքում և հիվանդ չէ։ Մենք նրա անունը դրել են Օդրի», – պատմեց Լևոնը։

Նրա խոսքով` շատերը մտածում են, որ թափառող շները հիվանդ են և բոլոր չափանիշներով զիջում են ցեղական շներին։ Բայց դա այդպես չէ, վստահեցնում է Լևոնը։

Անօրինականություն

Կենդանիների պաշտպան, DINGO Team–ի նախագահ Օվսաննա Հովսեփյանը կարծում է, որ Հայաստանում տնային կենդանիներ պահելու մշակույթը նոր է սկսում զարգանալ, ուստի առայժմ վաղ է ըմբռնում և հանդուրժողականություն սպասել մեր հասարակությունից։

«Նույնիսկ պետական մակարդակում ոչինչ չի արվում։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ օրենք չկա կենդանիների պաշտպանության մասին։ Մենք բազմիցս հանդես ենք եկել տարբեր առաջարկներով, հասարակությանը ներկայացրել օրինագիծ, կազմակերպել բողոքի ակցիաներ, պահանջել ուշադրություն դարձնել այդ հարցին, բայց նույնիսկ մեր պաշտոնական նամակին վարչապետը չի պատասխանել», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովսեփյանը։

Լիազոր մարմիններն ընդհանրապես չեն ցանկանում զբաղվել այդ հարցով, պնդում է Հովսեփյանը, իսկ թափառող կենդանիների խնդիրը շատերի համար վերածվել է փող լվանալու միջոցի։ Հովսեփյանը հավելեց, որ որոշ տվյալներով Երևանում թափառող շների թիվը հասնում է 2500-3000–ի։

«Օրենք չկա, բայց կա օրենսգրքի վարչական իրավախախտումների մասին 92–րդ հոդվածը, որը նախատեսում է պատիժ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Քաղաքացիների համար նախատեսվում է 30-50 հազար դրամ տուգանք, իսկ պաշտոնատար անձանց համար` 80-100 հազար»,–, բացատրեց կենդանիների պաշտպանը։

Ստերջացումը կլուծի խնդիրը

Որքան էլ մենք սիրենք կենդանիներին, անհնար է ժխտել, որ շների ոհմակները կարող են իսկական գլխացավանք դառնալ քաղաքի տարբեր թաղամասի բնակիչների համար, հատկապես բեղմնավորման շրջանում։

Գամփռը պատկերված է եղել ժայռապատկերներում - Sputnik Արմենիա
Հայկական գամփռը պատկերված է ժայռապատկերներում

«Բայց խնդիրները ոչ թե շներն են ստեղծում, այլ այն, որ հարցը պատշաճ կերպով չի լուծվում։ Եթե շներին համատարած ստերջացնեն, ապա մենք ամեն օր չենք բախվի թափառող շների խնդրի հետ», – ասաց կենդանիների պաշտպանը։

Նրա խոսքով` այս տարի պետբյուջեից շների ստերջացման համար հատկացվել է 120 միլիոն դրամ։ Մի շան ստերջացման արժեքը կազմում է մոտավորապես 15 000 դրամ, իսկ կենդանուն քնեցնելով սպանելը` 7000 դրամ։

Հովսեփյանը նշեց, որ DINGO Team–ի ներկայացուցիչները բազմիցս տեսել են «լիդոկաինի» փաթեթրներ այն վայրում, որտեղ աշխատել են «Յունիգարֆ Իքս» կազմակերպության աշխատակիցները, որոնք զբաղվում են թափառող կենդանիների վնասազերծմամբ և ստերջացմամբ։

Կենդանիների պաշտպանը հայտարարեց, որ այդ դեղամիջոցով կենդանիներին քնեցնելը դաժան է, իսկ «Յունիգրաֆ Իքսը» մեծամասամբ կրակում է փողոցային շներին գիշերային ժամերին, ինչը գրեթե անվճար է։

«Բացի այդ, կա ևս մի խնդիր. շատ մարդիկ տնային պայմաններում շուն են բուծում, որոնցից շատերը հետագայում հայտնվում են փողոցում», – ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է կենդանիների համար կացարաններին, ապա անհնար է լուծել այդ հարցը, մինչև պետությունը չընդունի համապատասխան օրենք, նշեց Հովսեփյանը։

Լրահոս
0