00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջուրը ստիպում է «ժամադրել» թուրքերին. Հայաստանն ու Թուրքիան համատեղ մաքրում են սահմանները

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերն ու թուրքերը հանդիպում են հայ–թուրքական սահմանին, սահմանապահների ուղեկցությամբ` քննարկելու սահմանով հոսող գետի ջրերից համատեղ ու հավասարապես օգտվելու հարցերը։ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի հայտնի տեսարանը հիշեցնող դրվագը հորինվածք չէ, այլ իրականություն, որի մասին Sputnik Արմենիային պատմել է այդ հանդիպումներից քաջատեղյակ պաշտոնյան։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Պետական, պաշտոնական հարաբերություններ չունեցող Հայաստանի ու Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են հայ-թուրքական սահմանին։ Երկու երկրներին միավորող միակ գործոնը համատեղ օգտագործվող ջուրն է։ Այս օրերին, օրինակ, Հայաստանն ու Թուրքիան համատեղ մաքրում են սահմանի 200 կմ երկայնքով հոսող Արաքս գետի հունը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

«Այնպես չէ, որ ամբողջ հունը մաքրվելու է, բայց հունի ամբողջ երկայնքով մաքրման աշխատանքները կատարվում են։ Օրինակ` այս պահին, Սուրմալուի հատվածում 390 մ երկարությամբ երկու կողմն էլ աշխատանքներ են տանում,- ասաց նա,-որպեսզի երբ գարնանային վարարումները սկսվեն, երկու կողմն էլ կարողանա ոռոգման նպատակով օգտագործել գետի ջուրը»։

Այդ նպատակով Արաքսի հունը փակվել է, երկու կողմից տեխնիկա է մոտեցվել գետին, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից կարողանա մաքրել գետում կուտակված աղբն ու տիղմը։

Արաքսից բացի, հայերն ու թուրքերն ամեն գարուն համատեղ մաքրում են նաև Ախուրյանի հունը։

Кечутское водохранилище - Sputnik Արմենիա
Մինչև առուն ջուր գա, ո՞ւմ աչքը դուրս կգա. պաշտոնյան չի կորցնում երաշտից խուսափելու հույսը

Ջրային խնդիրների լուծման շուրջ հայ-թուրքական հանդիպումներն առավել հաճախ տեղի են ունենում հատկապես Ախուրյանի ջրամբարի տարածքում։

«Հատկապես եթե սակավաջուր տարի է, հանդիպումներն ավելի հաճախ են լինում։ Հանդիպում ենք, որոշում, որ ջրի բացթողումը երկու կողմերն էլ դադարեցնեն 3-4 օրով, մինչև ջրամբարում դարձյալ անհրաժեշտ քանակի ջուր կուտակվի»,- ասաց Հարությունյանը։

2017թ-ի ընթացքում, օրինակ, Ախուրյանում ավելի քան 10 երկկողմ հանդիպում է կայացել։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվում բացառապես երկու կողմերի համաձայնությամբ։

«Եթե կողմերից մեկը որևէ հարցի վերաբերյալ համաձայնություն չի տալիս, հարցը լուծում չի ստանում։ Միշտ աշխատում ենք, որ երկու կողմին էլ ձեռնտու պայմաններ լինեն»,- ասաց նա։

Հայկական կողմը ավելի հաճախ է հարցեր բարձրացնում, քանի որ ոռոգման խնդիրները սահմանից այս կողմ ավելի շատ են։ Թուրքական կողմը, հայ պաշտոնյայի հավաստմամբ, հիմնականում հակված է զիջումների։

«Ջրամբարի ջուրը ինչքան մերն է, այնքան էլ իրենցն է։ Երկկողմանի հաշվիչներ կան դրված։ Որոշակի ժամանակահատվածը մեկ մեր կամ իրենց կողմից կարող է կանչ լինել, և մենք սահմանապահների ուղեկցությամբ հանդիպում ենք սահմանին և քննարկում հարցերը»,- ասաց Հարությունյանը։

ԽՍՀՄ-ն ու Թուրքիան սահմանային գետերի համատեղ օգտագործման մասին համաձայնություն են ձեռք բերվել 1927 թվականին Կարսում։ Իսկ 1973 թվականին, այդ համաձայնագրի հիման վրա որոշվել է Ախուրյան գետի վրա համատեղ օգտագործման իրավունքով ջրամբար կառուցել։ ԽՍՀՄ տարիներին կնքված համաձայնագրերը 2005թ-ին վերահաստատել է անկախ Հայաստանի կառավարությունը։

Սահմանային ջրերից համատեղ ու հավասար օգտվելու հարցը հայկական կողմից վերահսկում է 7 մասնագետից կազմված միջպետական հանձնաժողովը, ովքեր և սահմանի վրա պարբերաբար հանդիպում են իրենց թուրք գործընկերների հետ։

Լրահոս
0