12:20 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Մարտին Վարդազարյան

«Գարշահոտ» նիստից հետո Մարտին Վարդազարյանին տեղափոխեցին սրտաբանական կլինիկա

Рубен Пашинян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30801

Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկից հետո ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին տեղափոխել են բուժհիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հանրահայտ երաժիշտ Մարտին Վարդազարյանը, որ նաև Երևանի ավագանու անդամ է, տեղափոխվել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Մարիա Բարաղամյանը։

«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք Մարաշ սրտաբանական կլինիկա, նենց շան հոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր` փետրվարի 13-ին ավագանու նիստը վերածվել էր քաշքշուկի, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ էին հագել և բացել իրենց հետ բերած ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք նշել էին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

Բարաղամյանը նաև լուսանկարներ է հրապարակել սոցցանցում։

 

Գլխավոր թեմաներ