20:43 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Ռադիոմիկրոֆոն

«Հայկական ռադիոն» ռադիոյի օրը. կանանց, կոնյակի և զարգացած մարդկանց մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Ռադիոն շարունակում է մնալ զանգվածային լրատվական միջոցներից ամենահասանելիներից մեկը։ Ռադիոյի համաշխարհային օրը` փետրվարի 13-ը, հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր կոնֆերանսը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայկական առաջին ռադիոկայանը եթեր է հեռարձակվել 1926 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է առաջին պիլոտային ծրագիրը, բայց կանոնավոր հեռարձակումը սկսվել է 1927 թվականից։

Սակայն առաջին ռադիոսարքավորման մասին, որը ստեղծել էր ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը, աշխարհն իմացավ 1895 թվականի փետրվարի 13-ին։ Հենց այդ պատճառով էլ ավելի ուշ այս օրը մտցվեց ՄԱԿ–ի օրացույցային տոների ցանկ և նշվում է որպես ռադիոյի միջազգային օր։

Արդյո՞ք հայկական ռադիոն միջազգայինի տեղն է զբաղեցրել։

Ասում ենք «հայկական ռադիո», ենթադրում` «թափառական», հանկարծակի ստեղծված անեկդոտներ։ Խորհրդային ժամանակներում «հայկական ռադիոն» բառակապակցությունը սկսեցին հիշատակել անեկդոտների մեջ, իսկ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում այն թևավոր է մինչ օրս։

Հայկական ռադիոյի մասին անեկդոտները կառուցվում են միանման և պարզ սխեմայով. «Հայկական ռադիոյին սովորաբար հարցնում են, և այն, անպայման, պետք է պատասխանի. և կարևոր չէ, թե ինչպես։ Որքան պատասխանն աբսուրդ լինի, այնքան ավելի ծիծաղելի է։

Հայաստանում պնդում են, որ լեգենդը ծնվել է հենց հայկական ռադիոյում։ Խմբագիրները ծիծաղելի պատմություններ էին պատմում գործընկերների սուր արտահայտություններով։ Պատմությունները բերնեբերան էին փոխանցվում և անեկդոտներ դառնում, հետո մարդիկ սկսում են նորերը հորինել։

«Հայկական ռադիոյի» անեկդոտների թեման արդիական է մինչ օրս, սակայն այն հայկական հանրային ռադիոյի աշխատանքի վրա ստվեր չի գցում և որևէ կերպ չի նվազեցնում նրան պրոֆեսիոնալիզմը։

Հայկական ռադիոյին հարցնում են.

– Ինչո՞վ է Բանանի հանրապետությունը տարբերվում նավթային գերտերությունից։

– Բանանները` վերականգնվող ռեսուրս են։

Հայկական ռադիոյին հարցնում են.

– Ի՞նչն եք ավելի շատ սիրում` կնոջը, թե՞ կոնյակը։

– Ամեն ինչ կախված է արտադրման տարեթվից,–պատասխանում է նա։

Հարցնում են.

– Ի՞նչ է պետք անել, որպեսզի Արարատ ֆուտբոլային ակումբը հաղթի Բարսելոնայի ֆուտբոլային ակումբին։

– Պետք է շապիկներով փոխանակվել ոչ թե խաղից հետո, այլ առաջ։

Եվս մեկ անեկդոտ ներկայացնենք արդիական թեմայով.

– Արդյո՞ք կարող են զարգացած համարվել մարդիկ, ովքեր Տոլստոյ և Դոստոևսկի չեն կարդացել։

– Այո, եթե նրանք այն մարդիկ են, որոնց կարդացել են Տոլստոյն ու Դոստոևսկին։

Գլխավոր թեմաներ