00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդերի ճակատագիրը հայերին չի հուզո՞ւմ. Սեմյոն Բաղդասարովը մեղադրում է Հայաստանին

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցДепутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров
Депутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարությունը պետք է գոնե մարդասիրական օգնություն տրամադրի Սիրիայի քրդերին ու իր իսկ հայրենակիցներին` սիրիահայերին, որոնք կռվում են թուրքերի ու իսլամիստների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանը չի կարող ու չպետք է հեռու մնա Սիրիայի հյուսիսում ու Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններից։ Այս մասին Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում ասաց արևելագետ Սեմյոն Բաղդասարովը։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է գոնե մարդասիրական օգնություն տրամադրի քրդերին։ Նրա կարծիքով` եթե վաղն Էրդողանը շրջապատի քրդերին, ապա չի բացառվում, որ որոշի իր վաղեմի հաշիվները մաքրել հայկական պետության հետ։

«Չի կարելի հանգիստ նստել։ Պետք է ուժերը կենտրոնացնել ընդհանուր պատմական թշնամու դեմ։ Թուրքիայի հարավ-արևելքը Հայաստանի հետ սահման ունի։ Եթե որևէ մեկը մոռացել է, դա պատմական Արևմտյան Հայաստանն է», — հիշեցրեց Բաղդասարովը։

Ասածը վերաբերում է նաև սիրիական հակամարտությանը, որին Երևանը, փորձագետի խոսքով, անհասկանալի պատճառով չի խառնվում։ Մինչդեռ արաբական երկրի տարածքում կա հայկական հսկայական համայնք, որի ներկայացուցիչները նույնպես կռվում են իսլամիստների ու թուրքերի դեմ։

Акция турецких курдов (12 января 2018). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Ապաստան փնտրելիս. թուրքական քրդերը Հայաստան են հասե՞լ

«Թուրքական ավիացիան ռմբակոծում է Սիրիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները։ Թուրքերը ընդհանրապես չեն կարող անտարբեր մնալ քրիստոնեական եկեղեցիների հանդեպ։ Եթե եկեղեցի են տեսնում, անպայման պետք է ռմբակոծեն։ Հայաստանը, չգիտես ինչու, լռում է», — բողոքեց նա։

Միաժամանակ Բաղդասարովը հիշեցրեց, որ Հայաստանում շատ եզդիներ կան, որոնք այդ երկրի քաղաքացիներն են։ Նրանք, ինչպես և քրդերը, ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։

«Հարց է ծագում` ո՞վ պետք է պաշտպանի իր հայրենակիցներին սիրիական Աֆրինում։ Ինչու՞ է Հայաստանի ղեկավարությունը մի կողմ քաշվել։ Կարո՞ղ է գոնե մարդասիրական օգնություն տրամադրել», — հռետորական հարց ուղղեց փորձագետը։

Քրդերի հետ համագործակցությունը հայկական պետության համար շահավետ կլիներ նաև ռազմական տեսանկյունից։ Կարելի էր օգտագործել սիրիական քրդերի փորձը Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, կարծում է փորձագետը։

«Քրդական առաջնորդներին Ստեփանակերտ հրավիրեք, թո՛ղ ցույց տան` ինչպես է պետք պայքարել մարդկային ուժով ու տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ։ Թո՛ղ ցույց տան` ինչպես է պետք կիրառել ռազմական թունելները, որոնք տանում են թշնամու թիկունք ու թևեր», — ասաց Բաղդասարովը` դիմելով հայկական լսարանին։

Սիրիական քրդերի մարտերը թուրքերի դեմ փորձագետը քուրդ ժողովրդի պատմության հերոսական էջերից է համարում։ Նա վստահ է, որ քրդերը ցրել են թուրքական հզորության մասին նախկինում եղած բոլոր միֆերը։

Նշենք, որ 2016 թվականից ի վեր Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի ժողովրդին։ Մոտ 40 տոննա ընդհանուր ծավալով (ներառյալ` պարենամթերք ու առաջին անհրաժեշտության իրեր) հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայաստանից Սիրիա է ուղարկվել 2017 թվականի փետրվարին։

2016 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականով երկու ինքնաթիռ Հայաստանից Սիրիա հասցրեցին 40 տոննա ծավալով հումանիտար օգնության առաջին խմբաքանակը։

Լրահոս
0