14:41 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

«Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմին` նշելով, որ նախագիծն ընդունվելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել և «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը:

«Հայաստանում ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և այլ անձանց, իսկ ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող տների ցանկում են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ուրիշների տները»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ըստ պարբերականի` Սակայն Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում:

Նախագիծն այս տեսքով ընդունվելու և գործածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը:

Գլխավոր թեմաներ