00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաք ձմեռ. որքա՞ն պանիր և միս կարելի է գնել Հայաստանում` տնտեսելով գազի ծախսը

© Sputnik / Asatur YesayantsАрмянский горац сыр
Армянский горац сыр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաք ձմեռը թույլ է տվել, որ Հայաստանում ապրող ընտանիքը 33 խմ–ով քիչ գազ օգտագործի, իսկ այդ գումարով կարելի է միս կամ կարագ գնել։ Մնում է պարզել` որքան։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի տաք ձմեռը խնայեց մեր քթերը, բրոնխներն… ու դրամապանակները։ Որքա՞ն տնտեսեցինք գազի վրա, և որքա՞ն միս կամ խնձոր կարող ենք գնել այդ տնտեսած գումարով։

Полет воздушного шара - Sputnik Արմենիա
Թանկացումները հասան գյուղ. գյուղմթերքը կթանկանա 5%–ով

Իսկապե՞ս տնտեսել ենք

Այս անգամ` իսկապես։ Պետական վիճակագրության համաձայն (ՀԾԿՀ)` ՀՀ բնակչությունը 2016 թվականի դեկտեմբերին 111,9 մլն խմ գազ է սպառել։ Այսինքն մեկ ընտանիքը միջինը` 186,5 խմ (երկրում շուրջ 600 հազար տնային տնտեսություն է գազ օգտագործում)։ 

Իսկ 2017 թվականի դեկտեմբերին (ՀԾԿՀ-ի նախնական տվյալներով) մենք 91,7 մլն խմ գազ ենք վառել։ Այսինքն յուրաքանչյուր ընտանիքը` մոտ 153 խմ։

Այսինքն մենք միջին հաշվարկով 33.5 խմ գազ ենք տնտեսել։ Իսկ որքա՞ն կգ միս կարելի է գնել այդ փողով։

Այո, որքա՞ն

Այստեղ մենք երկու մասին ենք բաժանվում։ Մինչև 2016 թվականի դեկտեմբեր բոլորը` ինչպես ունևորները, այնպես էլ ոչ այդքան հարուստները, գազի 1 խմ-ի դիմաց 139 դրամ էինք վճարում։ Իսկ 2017 թվականի հունվարից սոցիալապես անապահով ընտանիքները առաջին 50 խմ-ի համար ամսական 100 դրամ են վճարում (50խմ-ից հետո` նախկին 139 դրամը)։ Նման ընտանիքների թիվը հանրապետությունում մոտ 80 հազար է։

Отдел мяса в супермаркете - Sputnik Արմենիա
Հայաստանում տավարի միսը ռեկորդ է գրանցել

Որքա՞ն են տնտեսել Երևանում ապրող բժիշկի ընտանիքն ու Նոյեմբերյանում ապրող թոշակառուն իր թոռներով։ Առանձին վիճակագրություն դեռ չկա։ Սակայն մոտավոր հաշվարկով` սովորական սակագին վճարողները դեկտեմբերին մոտ 4 500 դրամ են տնտեսել։

Հայաստանում այդ գումարով կարելի է մեկ ամիս շարունակ օրական լրացուցիչ մեկ հաց գնել կամ էլ ընդամենը 2 կգ տավարի միս, կամ մեկ կգ-ից մի փոքր շատ կարագ։ Մեկ այլ տարբերակ էլ կա` կարելի է 4-5 անգամ տաքսի նստել։

Մի՞ս, ինչի՞ մասին ենք խոսում…

Այն 80 հազար ոչ ունևոր ընտանիքները, որոնց մասին մենք խոսում էինք, կրկնակի են տնտեսել։ Նախ տնտեսել են, որովհետև ավելի քիչ գազ են վառել, երկրորդ` արտոնյալ սակագինն է գործել։ Բայց նրանց նախանձելու կարիք չկա։ Խոսքը վերաբերում է անապահովության 20 և ավելի միավոր ունեցող ընտանիքներին։ Այս կատեգորիայում են նաև երեխա դաստիարակող, ամուսնալուծված ու գործազուրկ կինը, առաջին կամ երկրորդ կարգի միայնակ հաշմանդամը։ Իսկ թե որքան գազ են նրանք սպառում և որքան կարագ են օգտագործում, կարող եք ինքներդ պատկերացնել։

Սակայն եթե նրանք ամսական գոնե 50 խմ գազ են վառում, ապա տնտեսում են 2 հազար դրամ։ Նշանակում է` մեկ ամսվա ընթացքում մոտ 1 կգ պանրի գումար է կուտակվում։ Պանրից ու մսից ենք խոսում, իսկ ազգային վիճակագրությունն ասում է, որ ՀՀ բնակչության մոտ 15 տոկոսի սննդակարգը 70 և ավելի տոկոսով բաղկացած է հացից ու կարտոֆիլից։ Նրանց համար «վատ» պանիր կամ «արմավենու» յուղ չկա, իսկ միրգ ընդհանրապես գոյություն չունի։

Լրահոս
0