19:43 19 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.68
  • EUR549.86
  • RUB7.16
Դմիտրի Մեդվեդև և Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

ՀՀ կառավարության ղեկավարը Մոսկվայում հանդիպումներ կունենա հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Գլխավոր թեմաներ