ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես-պրոյեկտ են մտմտում:
Նրանք ցանկանում են Երևանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան և տեղավորել որևէ հիվանդանոցի թևի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:
Այս պրոյեկտի իրականացումը հղի է ոչ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ»: