00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փոքրիկ Հայաստանը»` Ֆրանսիայում. ի՞նչ է խոստացել Armenia–ն Լիոնի քաղաքապետարանին

© Sputnik / Laura SarkisianЗаместитель директора и руководитель отдела по привлечению туристов города Лион Квентан Бардинэ
Заместитель директора и руководитель отдела по привлечению туристов города Лион Квентан Бардинэ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հանգստի համար հեռանկարային ուղղություն է ոչ միայն ֆրանսահայերի, այլ նաև հենց ֆրանսիացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևան–Լիոն–Երևան ուղիղ չվերթի մեկնարկից հետո Հայաստանը լիոնցիների համար միանշանակ գրավիչ ուղղություն կդառնա։ Այս համոզմունքն ունի Լիոնի քաղաքապետարանի փոխտնօրեն, զբոսաշրջիկների ներգրավման բաժնի ղեկավար Կվենտան Բարդինեն Լիոնում հայ լրագրողների ու Armenia ավիաընկերության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Armenia ավիաընկերությունն ապրիլի 19-ից Երևան-Լիոն–Երևան ուղիղ կանոնավոր չվերթ կունենա, որը կգործի շաբաթական երկու անգամ` երկուշաբթի ու հինգշաբթի օրերին։ Երևան-Լիոն մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը 170 եվրո կլինի։ Ավիաընկերության ներկայացուցիչներն այդ առթիվ Լիոնի հայ համայնքի ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացրեցին։

Армяне Лиона почтили память жертв сумгаитских погромов на главной площади города Понсэ (28 февраля 2018) Лион, Франция - Sputnik Արմենիա
Լիոնի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

«Զբոսաշրջության զարգացման և բիզնես կապերի ամրապնդման առումով դա մեզ համար շատ հեռանկարային ուղղություն է։ Լիոնը կարող է հիանալի կանգառ լինել հայաստանցիների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այստեղ մեծ ու բավականին ակտիվ հայ համայնք կա», – ասաց Բարդինեն։

Նա նշեց, որ թռիչքների իրականացման օրերը նույնպես հաջող են ընտրված, դրանք թույլ են տալիս ծրագրել կարճաժամկետ ուղևորությունը կամ մեկշաբաթյա շրջագայությունը ինչպես դեպի Լիոն, այնպես էլ Լիոնից։

«Մենք մեր հերթին պատրաստ ենք նպաստել այդ ուղղության տարածմանը», – հավաստիացրեց Բարդինեն։

Նա հիշեցրեց, որ 2018թ–ը հայ–ֆրանսիական հարաբերությունների համար յուրահատուկ տարի է. նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ և ամենագլխավորը` Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը։

«Շատ հարմար կլինի, նստեցիր և թռար Լիոն կամ Երևան։ Այսօր ստիպված են թռչել` ինքնաթիռը փոխելով, և միայն այդ մտքից ճանապարհորդությունն այնքան ցանկալի չի դառնում, նույնիսկ եթե խոսքը գնում է պատմական հայրենիքի մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիոնի հայերի համայնքի ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Мэр Лиона Жорж Кепенекян в Мемориале жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Այս պահին միայն լռել եմ կարող. Լիոնի քաղաքապետն այցելեց Ծիծեռնակաբերդ

Խաչատրյանի հետ համակարծիք են համայնքի մյուս ներկայացուցիչները։ Նոր չվերթը կթեթևացնի նրանց կյանքը, և նրանք Երևան կգան իրենց ֆրանսիացի ընկերների հետ` հայկական գարեջուր կամ գինի խմելու։

Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից է, որտեղ խոշոր հայկական համայնք կա։ Լիոնի շրջակայքում բնակվում է շուրջ 100 հազար հայ, իսկ քաղաքում՝ մինչև 2 հազար։ Այդ քաղաքը շատերն անվանում են «հայկական մշակութային Փարիզ»։ Քաղաքում աշխատում են երկու հայալեզու ռադիոկայաններ և հրատարակվում է հայերեն ամսագիր։ Լիոնում գործում են նաև բազմաթիվ հայկական կազմակերպություններ, դպրոց և եկեղեցի։

Համայնքը հասցրել է հիմնել նաև տարբեր ասոցիացիաներ` ամուր հաստատվելով երկրում։ Լիոնի կենտրոնում` Պոնսե հրապարակում, տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Լիոնի մոտ է գտնվում «փոքր Հայաստանը». ֆրանսիացիներն այդպես են անվանում Ֆրանսիայի հայաբնակ Դեսին քաղաքը։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։

Լրահոս
0