00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով նշանակի, նրան էլ կերդվեն. նոր կառավարության նշանակման կարգի սև ու սպիտակ կողմերը

© Press-office of the President of RAСерж Саргсян и Армен Саркисян
Серж Саргсян и Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերենի իմացությունը հաստատող տեղեկանք, նշանակում առանց հրամանագրի, երդման երկու տարբերակ ու էլի մի շարք նորամուծություններ են սպասում ապրիլի 17-ից հետո ձևավորվող կառավարության անդամներին։

Նելլի Դանիելյան, Sputnik

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին։ Այդ օրը, սակայն, կդադարեն ոչ միայն Սերժ Սարգսյանի լիազորությունները, այլև գործադիր իշխանության ամբողջ կազմի, քանի որ կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական կներկայացնի։

Նոր վարչապետի ընտրությունն, ինչպես արդեն հայտարարվել է, կնշանակվի միայն 8 օր անց` ապրիլի 17-ին։

Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян и Армен Геворкян - Sputnik Արմենիա
Նոր Հայաստանը հին դեմքերով. ովքե՞ր կղեկավարեն երկիրը

Վարչապետի թեկնածությունը նույն օրը կդրվի քվեարկության և նույն օրն էլ կհաստատվի ՀՀ նախագահի կողմից, քանի որ վարչապետի ընտրության համար միայն ՀՀԿ խմբակցության ձայները բավական են, իսկ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածն ամրագրում է. «Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին»:

Նորանշանակ վարչապետն իր կաբինետը պետք է ձևավորի առավելագույնը մինչև մայիսի 2-ը, քանի որ Սահմանադրությամբ դրա համար նրան 15 օր ժամանակ է տրվում։ Իսկ նախարարների ու փոխվարչապետների թեկնածուների անունները պետք է ներկայացնի 5 օրվա ընթացքում` մինչև ապրիլի 22-ը։

Վարչապետի ներկայացնելուց հետ ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում կամ պետք է նշանակի կառավարության անդամներին ու փոխվարչապետներին վարչապետի առաջարկած պաշտոններում կամ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմի Սահմանադրական դատարան։

Բայց եթե նույնիսկ նախագահը ոչ մեկն անի, ոչ մյուսը, հենց վարչապետի առաջարկի 3 օրը լրանա, թեկնածուները ավտոմատ կերպով համարվելու են նշանակված` առանց նախագահի ստորագրության ու հրամանի:

Իսկ ինչ կլինի, եթե վարչապետը թերանա իր պարտականությունների կատարման հարցում։ Կզրկվի պաշտոնից։ Բանն այն է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի» նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ կետում ասված է. «Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին չի առաջարկում կառավարության անդամների թեկնածուների առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:

Իսկ ինչո՞ւ 2/3-ին, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ կառավարությունը համարվում է ձևավորված, եթե դրա անդամների 2/3-ը նշանակված են։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է փայլուն պատկերացում ունենա անվտանգությունից»

Ինչ վերաբերում է նախարարներին, օրենքն այսուհետ շատ խիստ է լինելու նրանց հայերենի իմացության նկատմամբ։ Կառավարության անդամ նշանակվելու համար թեկնածուն պետք է քաղաքացիությունը և վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի հետ ներկայացնի նաև հայերենի իմացությունը հաստատող կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանք։

Նշված ընթացակարգերը բարեհաջող անցած կառավարության նորանշանակ անդամները պաշտոնը ստանձնելուց առաջ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ այս տարի նաև երդվելու են։

Սա ևս նախատեսված է առայժմ վերջնականապես չհաստատված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի» նախագծով։ 4-րդ հոդվածի 2-րդ կետը հետևյալ երդումն է նախատեսում նոր կառավարության անդամների համար. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Նույն օրենքը նաև սահմանում է. «Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ, Հանրապետության նախագահի նստավայրում»: Բայց սա դեռ ամբողջը չէ։ Նույն հոդվածը նաև շարունակություն ունի, որտեղ ասված է. «Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ, վարչապետի նստավայրում»: Նշենք, որ կառավարության «օրենքի ուժով նշանակված անդամը» այն նախարարն է, որ նշանակվել է ոչ թե նախագահի հրամանագրով, այլ միայն վարչապետի առաջարկությամբ։ «Ով նշանակում է, նրա մոտ էլ երդվում են» սկզբունքով։

Հիշեցնենք, որ նոր կառավարության նշանակումը կանոնակարգող օրինագիծը, որը սահմանում է նոր կարգի բոլոր մանրամասները, այս պահին դեռ ԱԺ-ում է և սպասում է իր վերջնական հաստատմանը։ Խորհրդարանն այն քննարկել և միայն առաջին ընթերցմամբ ընդունել է մարտի 7-ի արտահերթ նիստում։

Լրահոս
0