00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես 20 տարեկան եմ և արդեն սեփական սրճարանն ունեմ». երիտասարդ գործարարների պատմություններ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցПосетители паба
Посетители паба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի սրճարաններով, բարերով ու փաբերով շրջելը հեշտ չէ, կենտրոնի գրեթե յուրաքանչյուր փողոցում ժամանցային վայրեր կան։ Բայց սակայն մոտեցումը նույնն է՝ նրանք բացել են մի վայր, որտեղ հավաքվում են հին ու նոր ընկերները, իսկ գումար վաստակելը երկրորդական է։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հարցին, թե արդյոք կարելի՞ է սեփական հաստատությունով լավ գումար վաստակել, ռեպորտաժի երեք հերոսներն էլ նույն պատասխանը տվեցին՝ «Գումարն ինձ բավականացնում է, քանի որ այն ծախսելու ժամանակ չունեմ»։ Հնարավոր է, որ այդ հպանցիկ վերաբերմունքը փողի հանդեպ ժամանակի ընթացքում նպաստել է, որպեսզի այդ հաստատությունները եկամտաբեր դառնան ու հաճախորդների պակաս չունենան։

Սարո Ասասյան. «20 տարեկանում ԱՄՆ-ում նույնիսկ չէի կարողանա փաբ մտնել, իսկ Երևանում իմ սեփականն եմ բացել»

© Sputnik / Asatur YesayantsՍարո Ասասյան
Саро Асасян - Sputnik Արմենիա
Սարո Ասասյան
23 տարեկան է: Իր առաջին հաստատությունը՝ փաբը, բացել է 20 տարկանում: Այնտեղ կարելի է ծանր ռոք լսել ու հիփ-հոփի տակ պարել: Հաստատությունը գործում է 2 տարի 8 ամիս:

«Կյանքիս բոլոր որոշումները մեկ վայրկայնում են կայացվել։ Քանի որ նախագծերը կարող են և չիրականանալ, իսկ երկար չքննարկված ու չծեծված գաղափարները միանգամից իրականանում են», — ծիծաղւոմ է Սարոն` հիշելով, թե ինչպես է բացել իր առաջին հաստատությունը` The Venue փաբը։ 2015 թվականի ամառը, ինչպես և Երևանի երիտասարդների մեծ մասը, Սարոն անցկացրել է Բաղրամյանի պողոտայում` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիայի մասնակիցների շարքում։ Մի անգամ Բաղրամյանի ճանապարհին նկուղային տարածքի վրա տեսել է «Տրվում է վարձով» գրառումը ու որոշել է զանգել նշված հեռախոսահամարով։ Պայմանները գոհացրել են նրան, ու երկու շաբաթ անց փաբն արդեն գործում էր։

«Այն ժամանակ շուրջօրյա աշխատում էի որպես մատուցող, վաճառող ու երաժիշտ։ Չէի հասցնում վաստակածս գումարը ծախսել։ Հայրս էլ իր կողմից գումար ավելացրեց, այդպես էլ հավաքվեց փաբիս նախնական կապիտալը։ Երկար ժամանակ հաստատությունն իր գոյությունը չէր արդարացնում, հիմնական հաճախորդները զուգարան մտնող պատանիներն էին։ Բայց նույնիսկ նրանք դադարեցին մեզ մոտ գալ, երբ մի անգամ մեր ջուրը կտրեցին»։

Սարոյի մտահաղացումն է` փաբում միավորել Երևանի երիտասարդության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, որպեսզի պարահրապարակը «պայթեցնողներն» ու ռոք համերգներին գլուխները թափահարողները վերջապես հանդիպեն։ Թեև ընդհանուր առմամբ մտահաղացումն իրականացավ, փաբը սկսեց արդյունավետ աշխատել միայն զբոսաշրջիկների շնորհիվ, որոնք կեսգիշերից հետո ցանկանում էին բարձր երաժշտություն լսել, իսկ փաբը, ի տարբերություն այլ երևանյան հաստատությունների, ոչ բնակելի շենքում է, ու կարելի է աղմկել թեկուզ մինչև առավոտ։ Հիմա փաբը եկամտաբեր է դարձել, իսկ Սարոն իր ընկեր Ռուդոլֆի հետ վերջերս մայրաքաղաքի կենտրոնում նոր հաստատություն է բացել՝ Act of Spades ռոք-բարը։

Սարոն ծնվել ու երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում։ Նա համոզված է, որ Երևանում այդքան էլ դժվար չէ սեփական հաստատությունը բացել, ու տարիքը նշանակություն չունի։

Обувной мастер Давид - Sputnik Արմենիա
Ծանոթացեք, Դավիթ. ինչպես «չսիրելը» Երևանի ամենաերիտասարդ կոշկակարին «փինաչի» դարձրեց

«Ի տարբերություն ԱՄՆ-ի` Հայաստանում վարձակալության, կոմունալ ծառայությունների ու լիցենզիայի գները պարզապես դրախտային են։ Գրեթե յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ սրճարան բացել, միակ խնդիրն այն աշխատեցնելն է։ Կարծում եմ` մեր հաստատության գաղտնիքն այն է, որ ո՛չ ես, ո՛չ էլ քույրս, որն օգնում էր ինձ կառավարման հարցերում, անձնակազմի ու հաճախորդների հետ հարաբերություններում երբեք արհեստական հեռավորություն չենք պահում ու բոլորի հետ մտերմացել ենք։ Շատ հաճելի է ուրբաթ երեկոյան գնալ աշխատելու կամ գարեջուր խմելու մի վայրում, որտեղ քեզ սպասում են ընկերներդ», — ասում է Սարոն։

Մհեր Մկրտչյան. «Նույնիսկ եթե հակասրճարանն էլ եկամուտ չբերի, չեմ փակի այն. չէ՞ որ ընկերներիս հետ հանդիպելու վայր է պետք»։

26 лет տարեկան է: Իր առաջին հաստատությունը՝ ընդարձակ հակասրճարան, որտեղ կարելի է մաֆիա խաղալ և հանգիստ աշխատել նոթբուքով, բացել է 23 տարեկանում: Այն գործում է 1 տարի 11 ամիս:

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Մկրտչյան
Молодые люди открывшие в Ереване увеселительное заведение до 23-х лет  - Sputnik Արմենիա
Մհեր Մկրտչյան
«Ընկերությունն ամենամեծ հարստություն է», — այս կարգախոսն ամենադիպուկն է նկարագրում հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի անվանակցի կյանքը։

Մհերը գրեթե մեկ տարի մտածում էր մի հաստատություն բացել, որտեղ կարելի է ընկերների հետ հանգիստ շփվել։ Հենց նույն ընկերների հետ էլ նա որոշեց, որ հակասրճարանի ձևաչափն ամենահարմարն է այդ նպատակի համար։ Այդ հաստատությունն ամբողջովին ինքնասպասարկումով է աշխատում։ Հաճախորդները վճարում են այնտեղի մուտքի համար ու կարող են անվճար օգտվել խաղերից, գրքերից, թեթև ըմպելիքներից և քաղցրավենիքից։

Team Time հակասրճարանը բացվել է 2016 թվականի ապրիլի 1-ին։ «Գրեթե երկու ամսով հետաձգեցինք մեր բոլոր նախագծերը, բոլոր ժամանցային միջոցառումները։ Հակասրճարանը վերածվել էր մի վայրի, որտեղ գումար ու առաջին անհրաժտության իրեր էին հավաքում ու ռազմաճակատ ուղարկում, զինվորների ընտանիքներին օգնում: Որպես ժամանցային հաստատություն Team Time-ը սկսեց աշխատել միայն հունիսին, սակայն միայն կես տարի անց մենք կարողացանք առանց կորուստի աշխատել», — պատմում է Մհերը։

Մհերը հասկանում էր, որ հակասրճարանի փողոցը քաղաքում ամենամարդաշատը չէ, ու հաճախորդներ գրավելու համար պետք է դիմել ընկերների օգնությանը։ «Ընկերներս ուղիղ իմաստով իմ հարստությունն են։ Յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել հակասրճարանի գովազդի գործում։ Մեկն իր ընկերներին է պատմել, մյուսը` հետաքրքիր միջոցառում մտածել, երրորդը` առաջարկել է օդորակիչներ դնել, չորրոդը` պրոյեկտոր դնել։ Այդպես մարդիկ սկսեցին հաճախ երևալ հակասրճարանում։ Ու ամեն ինչ նորից սկսվեց՝ եկան նոր հաճախորդներ, որոնց հետ հասցրեցինք ընկերանալ, որոնք պատմում էին մեր մասին ուրիշներին։ Այսպես հակասրճարանը սկսեց ինքն իրեն արդարացնել»։

Ювелир Карине Аветисян - Sputnik Արմենիա
Կրակը սանձողը. ինչպես քաջ հայուհին ոսկերչության իր բիզնեսը հիմնեց

Հաստատության համար առաջին կապիտալը Մհերը հավաքել է երկիրը լքած զարմիկի բիզնեսի շնորհիվ: Նա զբաղվում էր եվրոպատուհանների ու դռների վաճառքով։ Հարցին, թե ինչու՞ է նա քիչ թե շատ հաջող բիզնեսը փոխարինել ոչ եկամտաբեր հակասրճարանով, Մհերը ժպտաց. «Հայաստանի երիտասարդների մեծ մասի խնդիրն այն է, որ նրանք գումար վաստակելը կյանքում ամենակարևոր բանն են համարում։ Ես այդպես չեմ կարծում։ Ինձ համար ամենակարևորը ընկերներս են։ Եվ դա շահութաբեր է, նույնիսկ եթե գումարի տեսակետից նայենք։ Ասենք, եկամուտս ամսական 100 հազար դրամ է, սակայն ես ապրում եմ այնպես, ասես մի մարդ, որը 10 անգամ ավելի շատ է վաստակում։ Տարբեր ոլորտներում շատ ընկերներ ունեմ, դրա շնորհիվ շատ բաներ կես գնով եմ ստանում, իսկ երբեմն`անվճար»։

Մհերի դիրքորոշումը կյանքում դեռ միայն օգնել է իրեն: Մեկ ամիս առաջն նա բացեց իր երկրորդ հաստատությունը, որը կոչվում է Wine Time։

Արման Մելքոնյան. «Նոր մոտոցիկլի համար կուտակած գումարը ներդրել եմ բարի գործում և չեմ զղջացել»

22 տարեկան է:Իր առաջին հաստատությունը՝ փոքրիկ ռոք-բարը, որտեղ կարելի է գարեջուր խմել ու ծանր երաժտություն լսել, բացել է 22 տարեկանում: Հաստատությունը գոյություն ոնի դեռ երկու ամիս:

Mad Bar հաստատությունը դեռ շատ երիտասարդ է, այդ պատճառով հետաքրքիր է հետևել` ինչպես է զարգանում անփորձ գործարարի նորածին բիզնեսը։ Սակայն եթե երաժշտական կրթության բացակայությունը չի խանգարոմ Արմանին իր ռոք-խմբով ելույթ ունենալ բեմում, ապա փորձի պակասն էլ դժվար խոչընդոտի բար հիմնելու գործին։ Նշենք, որ բարը սկսեց առանց կորուստների աշխատել բացվելուց արդեն 15 օր հետո։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Մելքոնյան
Молодые люди открывшие в Ереване увеселительное заведение до 23-х лет - Sputnik Արմենիա
Արման Մելքոնյան
Արմանի կյանքի իմաստներից մեկը ռոք-երաժշտությունն է, նա անսահման սիրում է ռոքը։ Նախկինում նա մի քանի խումբ է ձևավորել։ Արդեն երեք տարի է, ինչ Mad Nation խմբի վոկալիստն ու կիթառահարն է, իսկ հիմա արդեն բացել է սեփական Mad Bar ռոք-բարը։

«Առաջին անգամ տասը տարեկանում եմ կիթառը ձեռքս վերցրել, երբ մեր հարևանը տեղափոխվում էր ու իր հին կիթառն ինձ թողեց։ Ոչ մի նոտա չիմանալով` հիմա էլ դրանք չգիտեմ (ժպտում է), սկսեցի նվագել։ Շուտով, երբ ծնողներս տեսան, որ օրերով հին կիթառ եմ նվագում, ինձ նորը նվիրեցին։ Այդպես էլ սկսվեցին առաջին համերգներն ու գիշերները տանից բացակայելը։ Երևի հիմա նրանք զղջում են իրենց նվերի համար»։

Mad Nation ռոք-խումբը ստեղծելիս Արմանը երազում էր սեփական «խենթ» խանութների ու բարերի շարքի ստեղծման մասին։ Սակայն նույնիսկ չէր կարող ենթադրել, որ բարի գաղափարն այսքան արագ կիրականանա, այն էլ զուտ պատահականությամբ։ Վիսկիի բաժակի շուրջ իր ընկեր Դավիթը մի օր պատմեց իրեն, որ իր սիրելի հաստատության վայրը վարձով է տրվում, բարի համար գումար կա, սակայն ժամանակ ու աշխատելու ցանկություն չկա։

«Իսկ ինձ մոտ հակառակն էր՝ ցանկություն կար, ժամանակ էլ գտնվեց, սակայն գումարային խնդիրներ կային։ Կես տարի առաջ ստիպված էի վաճառել մոտոցիկլս ու նորի համար գումար էի հավաքում, սակայն որոշեցի բաց չթողնել հնարավորությունն ու կուտակած գումարը բարի գործի մեջ ներդնել», — ասում է Արմանը։

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը

Սկզբում դժվար էր, միայն մտերիմներն էին բար հաճախում, պատվերները քիչ էին։ Սակայն մեկ ամսվա ընթացքում ծանր ռոքի սիրահարներն իմացան բարի մասին, ու հիմա Mad Bar-ը գրեթե միշտ լիքն է։ Ու գրեթե բոլոր այցելուներն իրար ճանաչում են։ Արմանը հենց այդպիսի գաղափար ուներ՝ միմյանց նման մարդկանց մեկ տանիքի տակ համախմբելը։

«Ես չեմ թողնում, որ բար մտնեն անծանոթները, որոնք ակնհայտորեն մերոնքական չեն։ Դա տհաճություն կպատճառի և՛ իրենց, և՛ բարում նստածներին։ Բարն ինձ համար ոչ թե գումար վաստակելու միջոց է, այլ հարազատ վայր, որտեղ կարելի է հավաքել հոգեհարազատ մարդկանց ու բոլոր ժամակաների լավագույն երաժշտությունը լսել»։

Լրահոս
0