00:52 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Հարկային տեսչություն

Կարևորը հարկ վճարելն է, տեղը կարևոր չէ. Հայաստանում հեշտացրել են հարկատուների կյանքը

© Photo: official site of the Taxservice of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Հարկատուներն այսուհետ կարող են հարկ վճարել այնտեղ, որտեղ կցանկանան։ Հարկատուներին ավելի հարմար աշխատանքային պայմաններ են առաջարկում ՊԵԿ–ում կատարված բարեփոխումների շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների արդյունքում հարկ վճարողներին հնարավորություն է տրվել հարկերը վճարել ու ցանկացած այլ ծառայություն ստանալ հարկային մարմնի Հայաստանի ցանկացած տարածքային բաժնում` անկախ գրանցման վայրից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը։

Նա նաև հայտնեց, որ բարեփոխումների նպատակը հարկ վճարողների համար ծառայությունների մատուցման առավել հարմարավետ ու բարենպաստ պայմաններ ապահովելն է, որպեսզի, օրինակ, Վանաձորում գտնվող, բայց Գյումրիում գրանցված գործարարը ստիպված չլինի հարկային կենտրոն այցելելու համար վերադառնալ Գյումրի։

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Հարկային սպասարկման կենտրոնների դռներն այսուհետ հարկատուների առաջ բաց են լինելու աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում և չեն փակվելու նաև ընդմիջման ժամերին։

«Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-ասաց Սիսակյանը։

Հարկայինում մտադիր են, բացի «մեկ պատուհանից» առաջիկայում նաև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծել։

Ի դեպ, այսօր Երևանի Կենտրոն սպասարկման կենտրոնում հարկ վճարող հարկատուներից մեկը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ նոր է իմացել հարկայինի նորամուծությունների մասին, բայց գոհ է նոր աշխատաոճից։

«Գործի բերումով հաճախ եմ Երևանից դուրս լինում։ Սրանից հետո ստիպված չեմ լինի ամեն անգամ շտապ վերադառնալ, որ կարողանամ վճարում անել»,- ասաց մեր զրուցակիցը` ձեռնարկատեր Արման Գևորգյանը։

Հարկային մարմինը շուրջ 20 սպասարկման կենտրոն ունի Երևանում և մարզերում։ Բոլորն արդեն մեկ ամիս աշխատում են նոր կարգով` սպասարկում են բոլոր հարկատուներին` անկախ գրանցման հասցեից ու առանց ընդմիջումների։

Գլխավոր թեմաներ