08:15 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Եղիշե Չարենց

Չարենցի ծնունդը շնորհավոր. բանաստեղծի արդարացմանը նվիրված ընթրիքի տեսանյութը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5910

Եղիշե Չարենցը քաղաքական հալածանքների է ենթարկվել, հետո բռնադատվել է։ Նրա արդարացմանը նվիրված ընթրիքի բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես են մտերիմներն ու հարազատներն ուրախանում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ Գևորգ Էմինի թոռը` Գևորգ Էմին-Տերյանը, բացառիկ տեսանյութ է հրապարակել Facebook-ում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մտերիմներն ու հարազատներն ուրախանում Չարենցի արդարացման կապակցությամբ։

Գևորգ Էմինը Չարենցի արդարացմանը նվիրված ընթրիք է կազմակերպել քրոջ՝ Հեղինե Մուրադյանի հետ։

Ընթրիքին ներկա են եղել ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, Գուրգեն Մահարին, Չարենցի դուստրը՝ Արփիկը, Վարդան Աճեմյանը, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը, Օհան Դուրյանը, Հրաչյա Քոչարը և այլք։ Հեղինեի դուստրը՝ Արևիկը, արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։

1935 թ-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ, 1937 թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին` մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:

Գլխավոր թեմաներ