08:13 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Զորակոչ

Արտասահմանում սովորող հայ աշակերտներին սպասելու են տանը, որ բանակ ուղարկեն

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7801

Հայաստանցի դպրոցականներին արտերկրում ուսումն ավարտելու հնարավորություն կընձեռվի, որից հետո նրանք պետք է ծառայություն անցնեն ՀՀ Զինված ուժերում:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արտասահմանյան դպրոցներում սովորող ՀՀ քաղաքացիներին մինչ ուսման ավարտը չեն զորակոչի բանակ։ Հայ դպրոցականներին հնարավորություն կընձեռնվի արտերկրում ուսումն ավարտել, որից հետո նրանք պետք է ծառայություն անցնեն ՀՀ զինված ուժերում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում։

Օրինագծի փոփոխված տարբերակն առաջարկում է զորակոչը հետաձգել Հայաստանի ներսում սովորող դպրոցականների ու մասնագիտական ուսումնարաններում սովորողների համար։

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր ու խոշոր գործարար Միհրան Պողոսյանը, որը նաև ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողն է։

Նրա խոսքով, առաջարկվում է ավելացնել «կամ օտար երկրներում» բառերը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում բացթողում կա: Մասնավորապես, օտար երկրներում կրթված երեխաների հարցը չի դիտարկվում»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն անցել է 12-ամյա կրթության։ Այսինքն` տղաներից շատերի զորակոչային տարիքը լրանում է դպրոցն ավարտելուց առաջ։

Գլխավոր թեմաներ