08:16 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Մաշտոցի պողոտա

Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն կլինի. լուսանկար

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
504 0 0

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Մաշտոցի և Սայաթ–Նովայի պողոտաների խաչմերուկում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ և ձախ) և 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթևեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում:

Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին ոստիկանությունը հորդորում է լինել առավել ուշադիր և ճանապարհը զիջել Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին:

Реорганизация движения на перекрестке проспектов Саят-Нова - Маштоц в Ереване (схема)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Մաշտոցի և Սայաթ–Նովայի պողոտաների խաչմերուկում

Գլխավոր թեմաներ