13:00 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Թովմասյանն այս պաշտոնում կփոխարինի Գագիկ Հարությունյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ:

Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցեց 94-ը, որոնցից 64 պատգամավորը կողմ քվեարկեցին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց նրան։ Հրայր Թովմասյանն էլ ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց վստահության համար և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Գլխավոր թեմաներ