03:03 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21001

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար: Այդ նպատակով հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում:Սենսորներն արտադրվում են Հայաստանում, և նման խաչմերուկները նորություն են ամբողջ տարածաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik.  Էջմիածնի խճուղի և մյուս կողմից էլ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ տեղադրվել են ուլտրաձայնային սենսոներ, որոնք ավտոմատ ձևով հաշվում են տրանսպորտային հոսքը և կարգավորում են խաչմերուկի երթևեկությունը: Դրա շնորհիվ փողոցի այդ հատվածում խցանումներ չեն առաջանում:

Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլ նաև տարածաշրջանում: Ուլտրաձայնային սենսորներն արտադրվում են Հայաստանում: Ընդամենը մի քանի օր է ինչ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցի սենսորները, սակայն, ըստ ՃՈ-ի, դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է:

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որպեսզի խաչմերուկին լինեն մեքենաների կուտակումներ, վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, ու միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:

Սա հանրապետության առաջին «խելացի» խաչմերուկն է: ՃՈ-ն վստահեցնում է, որ այդ հատվածում խցանումներն այսուհետ բացառված են: ՃՈ-ն հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու նպատակով: Շուտով կլինեն «խելացի» ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս:

Գլխավոր թեմաներ