14:57 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
285 0 0

ՀՀ նոր նախագահն ինքնաթիռ չի ունենա. նախագահի ինքնաթիռը հետ կվերցնեն նախագահականից։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանի 4–րդ նախագահը կմնա առանց ինքնաթիռի։ Նախագահական ինքնաթիռը հետ կվերցնեն նախագահականի հաշվեկշռից ու կտեղափոխեն կառավարության հաշվեկշիռ։

Նման որոշում ՀՀ կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կընդունի առաջիկա նիստում` մարտի 29-ին։ Որոշման նախագծին արդեն ներառված է նիստի օրակարգում։

Նախագծի համաձայն` նախագահի ինքնաթիռը կհանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:

Որոշումը բխում է վերջերս ԱԺ ընդունած «Բարձրաստիճան անձանց գործունեության ապահովման, սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքի» տրամաբանությունից, որով նախատեսվում է, որ ՀՀ նախագահն այսուհետ ծառայողական ինքնաթիռ չի ունենալու, իսկ վարչապետն ունենալու է։ Ընդ որում` ունենալու է ոչ միայն «հատուկ սարքավորված ինքնաթիռ», այլև ուղղաթիռ:

«Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանվող «Էյրբաս Ա-319-132» ինքնաթիռի արժեքը որոշման նախագծում նշված է 17 442 220 388 դրամ։ Այն արտադրվել է 1998թ–ին։

Գլխավոր թեմաներ