00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական եկեղեցին սկանդալի կիզակետում է. վրացի իրավաբանները Վրաստանի պատրիարքարանի դե՞մ են

© Из архива культурно-просветительского центра "Айартун"Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси
Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմաճարտարապետական փորձաքննության արդյունքներն ապացուցում են, որ Թանդոյանցի եկեղեցին մինչև ԽՍՀՄ-ի կազմավորումը Հայ առաքելական եկեղեցուն էր պատկանում։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացի փաստաբանները շարունակում են վիճաբանել վրացական ուղղափառ եկեղեցու հետ` պնդելով, որ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին միշտ Հայ առաքելական եկեղեցուն է պատկանել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանում հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) ներկայացուցիչ Մակո Խավտաձեն։

Այսօր Թբիլիսիում Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) իրավաբաններն ու մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնի (EMC) փորձագետները հասարակական քննարկում են կազմակերպել` դիվանագետների, ոչ կառավարական կազմակերպությունների ու կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ժամանակ նյութեր են ներկայացվել, որ Թանդոյանց եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի պատրիարքարանը կռիվ է տալիս հայկական եկեղեցու համար` կրոնական գողությո՞ւն

«Պատմաճարտարապետական փորձաքննության արդյունքներն ապացուցում են, որ մինչև խորհրդային շրջանը այն Հայ առաքելական եկեղեցուն է պատկանել։ Մենք այօր հենց այդ փաստն ենք ներկայացրել հավաքվածներին», — ասաց Խավտաձեն։

Նրա խոսքով` Վրաստանում իրավունքների վերականգնման խնդիր կա, հայկական եկեղեցին առաջին «զոհը» չէ. կաթոլիկ, լյութերական եկեղեցիների ներկայացուցիչները նույնպես պահանջում են վերադարձնել իրենց եկեղեցիները։ Վրաց Ուղղափառ եկեղեցու քարտուղար, երեց Միքայել Բոտկովելին շարունակաում է պնդել, որ պատրիարքարանն ապացույցներ ունի եկեղեցու վրացական պատկանելության մասին։

«Մենք բոլոր ապացույցերն ունենք։ տաճարը հենց այնպես չի փոխանցվել Պատրիարքարանի հաշվեկշռին։ Որոշումը հիմնվում է ծանրակշիռ ապացույցներով ու փաստարկներով, որոնք երկու օրվա ընթացքում կներկայացնենք», — ասաց Բոտկովելին։

TDI-ում այդ հայտարարությունը կասկածի տակ են առնում և շարունակում են պնդել, որ եկեղեցին հայկական ծագում ունի։ Խավտաձեն ընդգծեց, որ չկա ոչ մի փաստափուղթ, որը կհերքեր այդ տարածքում հայկական եկեղեցու գոյությունը։

«Մենք մտադիր ենք շարունակել մարդկանց ճշմարտությունը պատմել ու պաշտպանել այդ տաճարի Հայ առաքելական եկեղեցուն պատկանելությունը», — ամփոփեց Խավտաձեն։

Ավելի վաղ Վրաստանի պատրիարքարանը փորձում էր ապացուցել եկեղեցու վրացական ծագումը` մատնանշելով Թանդոյանցի տարածքում հայտնաբերված տապանաքարերի վրա վրացերեն գրառումները։ Հայ առաքելական եկեղեցին հերքում է դա` պնդելով, որ XVIII դարում Թանդոյանց եկեղեցու տարածքում տարբեր ազգերի ներկայացուցիչների գերեզմանատուն է եղել։ Այն ժամանակ ոչ ոք երկար-բարակ չէր մտածում` որտեղ հուղարկավորել հանգուցյալին, հայկական կամ վրացական գերեզմանոցները տարանջատված չէին։ Ավելի ուշ` 1866 թվականին, այդ տարածքում կառուցվեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Թանդոյանցի գործով դատավարությունը կկայանա մայիսի 1-ին։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Եկեղեցական մարտեր Վրաստանում. փաստաբանները պաշտպանում են հայկական եկեղեցու իրավունքները

4591 քմ մակերեսով տարածքը` մշակութային հուշարձանով, վրացական պատրիարքարանին է հանձնվել 2017թ.-ի հուլիսի 26-ին։ Նյութի հեղինակներն ընդգծում են, որ որոշումն ընդունվել է առանց գործի նյութերը պատշաճ կերպով ուսումնասիրելու։

Ըստ ամենայնի` այդ տարածքում երբևիցե այլ եկեղեցի չի եղել։ Մինչև ԽՍՀՄ կազմավորումը Թանդոյանցը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ 1927թ.-ի օգոստոսի 12-ին եկեղեցու շենքն օգտագործել են հասարակական կարիքների համար։ ԽՍՀՄ անկումից հետո եկեղեցին անցել է պետության տնօրինությանը։ Երկար տարիներ Հայ առաքելական եկեղեցին խնդրել է Թանդոյանց եկեղեցին մյուս հայկական եկեղեցիների հետ վերադարձնել իր օրինական տերերին, սակայն ապարդյուն։

Լրահոս
0