15:22 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
192 0 0

Կառավարությունն այսօր ՀՀ նոր նախագահին զրկեց «նախագահական» տնից ու ինքնաթիռից։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ նախագահի աթոռը Արմեն Սարգսյանին հանձնելուց հետո էլ Սերժ Սարգսյանը կշարունակի բնակվել «նախագահական» առանձնատանը։ ՀՀ կառավարությանն այսօր որոշեց` ՀՀ նախագահի Կոնդի առանձնատունը փոխանցել Սերժ Սարգսյանին։

Որոշման համաձայն` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ից, այսինքն` այն պահից, երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը կհանձնի Արմեն Սարգսյանին։

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ նոր նախագահը զրկվեց ծառայողական ինքնաթիռից։

Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռը հետ կվերցնել նախագահականից ու տեղափոխել կառավարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաշվեկշիռ։

Նշենք, որ ՀՀ նախագահից վարչապետին անցնող ինքնաթիռը «Էյրբաս Ա-319» մակնիշի է, արտադրված 1998թ-ին, արժեքը 17,5 մլն դրամ է։

Ըստ թեմայի

Եթե վարչապետն ուզի, դու էլ առանձնատուն կստանաս. ի՞նչ կտա պետությունը պաշտոնյաներին
Հայաստանի նոր նախագահից «կխլեն» նաև ինքնաթիռը

Գլխավոր թեմաներ