15:17 23 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հայկական բանակ

Մոլախաղը հանցագործություն, թե՞ ոչ. ԱԺ-ը չի ցանկանում բանակում ավելացնել հանցավորությունը

© Official site of the Ministry of Defence of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Բանակում մոլախաղերով զբաղվողը հանցագործ չէ, այլապես հանցագործները բանակում շատ կլինեն: ԱԺ-ն օրենքը չի ընդունում այս մտավախությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik.  Բանակում մոլախաղերով զբաղվելու համար զինծառայողը պե՞տք է քրեական պատասխանատվության արժանանա, թե՞ ոչ։ Այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկման առանցքում էր: Քննարկվող թեման թեժ բանավեճի հիմք դարձավ։ Պատգամավորներին հատկապես հետաքրքրում էր՝ որն է ժամանցի ու մոլության սահմանագիծը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն օրենքի հեղինակներին հարցրեց`լոտոն մոլախա՞ղ է։

Օրինագծի հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ լոտոն իրենք այդ ցանկի մեջ չեն ներառել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ մոլախաղի սահմանումը գույքային ակնկալիքի հետ չպետք է կապվի, այլապես մարդը կարող է ասել, որ ինքը «հավեսի համար է խաղում:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախագծի ընդունումից հետո հանցավորությունը բանակում 3 անգամ կաճի: «Սա իմ կանխատեսումը չէ, զրուցել եմ այս թեմայով համապատասխան մարմինների հետ: Կոչ եմ անում նախագիծը հետաձգել»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի հետ: Նրա համոզմամբ` հանցավորության ցուցանիշները կաճեն, քանի որ քրեականացվելու է մի վարքագիծ, որը ժամանակին քրեականացված չէր:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ առաջարկեց նախ ուսումնասիրել առկա իրավիճակն ու պարզել, թե օրենքի փոփոխությամբ ինչ բեռ է ընկնելու նախաքննական մարմինների վրա: Քրեական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունը հետաձգվեց` հետագայում առավել հանգամանալից ուսումնասիրելու պայմանով: Հատկապես, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում ՀՀ քրեական օրենսգիրքը հիմնովին պետք է բարեփոխվի:

Գլխավոր թեմաներ