18:07 18 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Ֆաստ Կրեդիտ

Զինված ավազակային հարձակում Երևանում. նոր մանրամասներ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13710

«Ֆաստ կրեդիտ կապիտալ» վարկային կազմակերպության Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեն։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և այնտեղ գտնվող հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։

Աշխատակցից վերցնելով առանձնապես խոշոր չափերի գումար` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։ Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է շուրջ 6.341.000. ՀՀ դրամ:

Հաճախորդը և ՓԲԸ-ի աշխատակիցը ճանաչվել են տուժող:

Առգրավվել են ՓԲԸ-ի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Գլխավոր թեմաներ