21:26 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը

Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա

© Photo : official site of the pre-election campaign of the RPA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26101

ՀՀ նոր վարչապետը որոշ լիազորություններ իրականացնելու է կառավարության շենքից։ Արդարադատության նախարարն ասում է` զարմանալի բան չկա։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ նոր վարչապետը երկու նստավայր է ունենալու։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Չնայած ՀՀ վարչապետի հիմնական նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ում` ներկայիս նախագահականի շենքում, բայց վարչապետը նստավայր է ունենալու նաև կառավարության շենքում։

«Կառավարության անդամների հետ առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ։ Վարչապետի լիազորությունները, ինչպես գիտեք ընդլայնվել են, և նախագահի մի շարք լիազորություններ այսուհետ իրականացնելու է վարչապետը, և զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է այդ լիազորությունների պատշաճ իրականացման համար։ Կառավարության շենքը հարմարեցված է գործադիր իշխանության լիազորությունների իրականացման համար։ Այս առումով ոչ մի զարմանալի բան չկա, որ մի շարք լիազորություններ իրականացվելու են այստեղից»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Հարությունյանը։

Արդարադատության նախարարը նաև նշեց, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետ ՀՀ կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ, հրաժարական կներկայացնեն, բայց կշարունակեն աշխատել` որպես պաշտոնակատարներ` մինչ նոր կառավարության ձևավորումը։

Նոր վարչապետի ընտրությունը, Դավիթ Հարությունյանի, խոսքով, կիրականացվի ապրիլի 17-ին, որից հետո 5-օրյա ժամկետում նոր կառավարության անդամների թեկնածությունները կներկայացվեն նախագահին, և առավելագույնը 15 օր հետո Հայաստանը կունենա նոր կառավարություն։

Ըստ թեմայի

Ով նշանակի, նրան էլ կերդվեն. նոր կառավարության նշանակման կարգի սև ու սպիտակ կողմերը
17 աթոռ ու 1 տնտեսություն. ով ուր կտանի Հայաստանն ապրիլից հետո
Պարգևների մասին օրենք. Հայաստանի նախագահի և վարչապետի «բրեժնևյան ուղին» փակեցին

Գլխավոր թեմաներ