23:36 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյանը հյուրանոց է կառուցում Երևանում. պաշտոնը բիզնեսի հետ կապ չունի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Մշակույթի նախարարը վաճառել է ԱՄՆ–ում ունեցած գույքը և որոշել է ներդրում անել հայրենիքում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառել է իրեն պատկանող գույքը: Եվ հիմա այդ գործարքից ստացված գումարով նախարարը Ռադիոտան շենքի հետնամասում հյուրանոցային համալիր է կառուցում:

«Ասել է, թե Ամիրյանը, որ համարվում էր չվարկաբեկված անձնավորություն, իշխանական աղտոտ վարքուբարքից հեռու, որոշել է օգտագործել պաշտոնը՝ բիզնես անելու համար»,- նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձել է պարզել նախարարից, ինչին ի պատասխան` Արմեն Ամիրյանը հայտնել է. «Մի քանիսը չեմ վաճառել, մեկն է, հյուրանոցային համալիր չէ, փոքրիկ հյուրանոց է, որի նպատակն է ներդրում կատարել Հայաստանում»: Հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ նախարարը զբաղվում է բիզնես գործունեությամբ, Արմեն Ամիրյանը պատասխանել է, թե ինչով պետք է խանգարի. «Ինչ կապ ունի դա նրա հետ»:

Գլխավոր թեմաներ