ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: