00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց ներկա ու պաշտոնաթող նախագահներին

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Всех армян Гарегин II
Католикос Всех армян Гарегин II - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը ելույթով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր մաղթանքն ու աղոթքն ուղղելով ՀՀ նոր ու պաշտոնաթող նախագահներին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ 4–րդ նախագահի երդման արարողությունից հետո նորընտիր նախագահին շնորհավորանքի խոսք ու կաթողիկոսական մաղթանք ուղղեց Ամենայն Հայոց ԿաթողիկոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը։

«Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել` որպես ՀՀ վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային եկեղեցական մոր անդաստանում»,– դիմելով ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին` ասաց Կաթողիկոսը։

Торжественная клятва Армена Саркисяна на посту президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նոր նախագահը երդվեց. կարգն անփոփոխ է, տեքստը` փոխված

Երդմնակալությամբ, Գարեգին երկրորդի խոսքով, Արմեն Սարգսյանը վերահաստատեց հայ ժողովրդին ծառայելու իր ուխտը` հանուն ՀՀ բարօրության, ու լուսավոր ապագայի։

Կաթողիկոսը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանի ճանաչումը Հայաստանից դուրս կնպաստի ՀՀ նախագահի պաշտոնում ավելի արգասավոր աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 10–ամյա աշխատանքին` Գարեգին երկրորդն ասաց. «Մեծարգո նախագահ, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում, Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդելու մեր երկիրը, դիմագրավելու ներքին ու արտաքին մարտահրավերներին, առաջ ընթանալու և իրականացնելու ազգանվեր ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման գործում»։

Արդեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին Ամենայն հայոց Կաթողիկոսը մաղթեց քաջ առողջություն ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Իր ելույթն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտեց աղոթքով` ներկաներին առաջարկելով հոտնկայս միանալ իրեն։

Լրահոս
0