00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նոր նախագահը Հայաստանի ու Արցախի ապագայի նոր բանաձև ունի

© Photo : press office of the Parliament of RAИнаугурация 4-го президента Армении Армена Саркисяна
Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երդմնակալության արարողության ավարտին հանդես եկավ հրապարակային առաջին ելույթով` ներկայացնելով Հայաստանի և Արցախի ապագայի ու զարգացման իր բանաձևը։

ԵՐԵՎԱՆ, 9 Ապրիլ — Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ համարելով հանդերձ` Արմեն Սարգսյանն այն նաև մեծագույն պատասխանատվություն է համարում երկրի ու ժողովրդի առջև։ Այս մասին այսօր ՀՀ 4-րդ նախագահն ասաց նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության արարողության ժամանակ։

Торжественная клятва Армена Саркисяна на посту президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նոր նախագահը երդվեց. կարգն անփոփոխ է, տեքստը` փոխված

«Հանուն Արցախի մղած ազատամարտը մեզ վերադարձրեց մեր արժանապատվությունը, բարձրացրեց մեր ոգին, և այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար»,- անդրադառնալով Հայաստանի անցած անկախության ուղուն` ասաց նորընտիր նախագահը։

Ընդգծելով ՀՀ նախկին 3 նախագահների` Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք կատարված աշխատանքները` Սարգսյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ փլուզման, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, անցնող 30 տարում Հայաստանին, այնուամենայնիվ, հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակությամբ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր։

«Երկիր, որն իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը։ Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց Սարգսյանը։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը նախագահ դառնալուց հետո. նա գիտի` որ ոլորտն է պետք զարգացնել

Անդրադառնալով ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ ստորագրված համաձայնագրին` ՀՀ նախագահը նշեց, որ դրանք երկրի տնտեսության զարգացման համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացում, իսկ խորհրդարանական կառավարման համակարգը լավագույն հնարավորություններ է ստեղծում դրա համար։

«Այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի համար առանցքային է մնում արցախյան հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորումը։ Դրա առաջին երաշխիքը հզոր Հայաստանն ու ամուր Արցախն են։ Արցախի ժողովրդի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող, ծաղկուն և հզոր Հայաստան»,- ասաց Սարգսյանը։

Իսկ դրա համար, նրա խոսքով, ողջ հասարակությունը պետք է պայքարի առկա բացասական երևույթների`կոռուպցիայի, սոցիալական արդարության, անտարբերության ու անարդարության դեմ։ Իսկ այդ պայքարում, ըստ Արմեն Սարգսյանի, յուրաքանչյուրն ունի իր դերն ու անելիքը։

Անդրադառնալով Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությանը` նորընտիր նախագահը ազգային միասնության ամենակարևոր հենարանը կոչեց Հայ առաքելական եկեղեցին։

«Համազգային խնդիրների լուծման միասնական մեխանիզմների մշակման համար անհրաժեշտ է մշակել արդյունավետ նոր մեխանիզմներ` միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն և միասնական ջանք»,- ասաց նա` վստահություն հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությանը հաջողվելու է օր առաջ հասնել այս բանաձևի կենսագործմանը։ Նրա խոսքով` փոքր երկիր, համաշխարհային ազգ. սա է մեր էությունը։

Արմեն Սարգսյանը կարևորեց նաև արտագաղթը կանխելու ու հայրենիքից հեռացածներին հայրենիք վերադարձնելու ծրագրերի իրականացումը, բայց ոչ թե լուսավոր խոստումների, այլ ռեալ իրականության տեսքով։

«Աշխարհն, ուր ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում, կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական ու հետազոտական կենտրոնների հետ, ներգրավենք նոր գաղափարներ, փոխառենք լավագույն փորձն ու այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումներն ու դրանք առաջարկենք աշխարհին»,- ասաց նա։

Սարգսյանը խոստացավ ոչ միայն որպես երկրի նախագահ, այլև որպես գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում որոշակի փորձ ունեցող մարդ, միշտ լինել Հայաստանի ու Արցախի երիտասարդ սերնդի կողքին։

Լրահոս
0