12:42 20 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը նամակ է հղել Սարգսյանին

© Sputnik/ 2nd.am
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (51)
169 0 0

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը շնորհավորել է նորընտիր նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակը։

Նշենք, որ այսօր` ապրիլի 9-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,– ասաց Արմեն Սարգսյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից և աղոթքից հետո, Սարգսյանը հանդես եկավ ելույթով:

Երդմնակալության արարողությունից հետո նա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն։
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (51)

Ըստ թեմայի

Սարգսյանը հաջողություն է մաղթում Սարգսյանին. հանդիպում նախագահական նստավայրում
Ինչպես անցավ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները
ՀՀ նոր նախագահը Հայաստանի ու Արցախի ապագայի նոր բանաձև ունի

Գլխավոր թեմաներ