10:34 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.57
  • GBP639.68
  • EUR560.79
  • RUB7.40
Անոնիմուսի դիմակով երիտասարդ

Փող տուր, թե չէ կկոտրեմ. ո՞վ է Հայաստանում ժամանակակից ցանցահենի զոհ դառնում

CC BY 2.0 / FuFu Wolf / Anonymouse - Anti-Acta Guy Mask
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8110

«Ցանցահեն» հասկացությունն այսօր արմատապես փոխվել է։ Չարագործները ոչ միայն կոտրում են կայքերն ու էջերը, այլև զբաղվում գումարներ շորթելով։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ժամանակակից ցանցահենների զոհ կարող են դառնալ ինչպես ֆիզիկական անձինք` սոցցանցերի օգտատերերը, այնպես էլ ձեռնարկատերերն ու պետական կառույցները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կիբեռսպառնալիքներն այլևս տեղային խնդիր չեն, փորձագետը կարծում է, որ դրանք այսօր գլոբալ գլխացավանք են դարձել։

«Վերջին շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արդիական կիբեռհարձակումների թվում են ֆինանսական հարձակումները։ Նույնիսկ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռներեցները պաշտպանված չեն, քանի որ զանգվածային հարձակումների ժամանակ չարագործների համար նշանակություն չունի, թե ով է նրանց դիմաց», — նշեց Կարապետյանը։

Ցանցահենի թիրախավորված հարձակմանը դժվար է հակազդել։ Ինչպես բացատրեց փորձագետը, նա իր նպատակին հասնելու համար 6 ամսից մինչև 1.5 տարի է պատրաստվում` նախապես ընտրելով իր զոհին։

Նման հարձակումներից հասարակ եղանակով դժվար է պաշտպանվել, համոզված է Կարապետյանը։ Այս կապակցությամբ «Կասպերսկի լաբորատորիան» ժամանակակից լուծումներ է առաջարկում, որոնք կօգնեն ազատվել նպատակաուղղված հարձակումներից։

Խոսելով 2017 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև ձեռք բերված համագործակցության մասին, Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ծրագրել էին։

«Ուժային կառույցների համար սեմինարներ ու տարբեր միջոցառումներ են մշակվում։ Հույս ունենք, որ ներդրումները կօգնեն պաշտպանական գերատեսչության և ուժային կառույցների ներկայացուցիչների համար հատուկ թեստեր և նոր լուծումներ մշակել», — ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` պաշտպանության ոլորտի ՏՏ մասնագետները շատ ակտիվ են, նրանք արդեն մի քանի պարգևներ և սերտիֆիկատներ են ստացել։

Ընդ որում, ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, կարևոր է ուշադրություն դարձնել ուժային կառույցների տեխնիկական հագեցվածությանը։

Նրա խոսքով` եթե կա տեխնիկա, իսկ մասնագետները քիչ են, կամ նրանք վատ են նախապատրաստված, ապա հարձակումներից պաշտպանվելը դժվար կլինի։ Նույնն էլ հակառակը։ Նույնիսկ եթե ամենալավ մասնագետը համապատասխան պայմաններ չունենա աշխատելու համար, ապա արդյունք էլ չի լինի։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ՀՀ ՊՆ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Կասպերսկի լաբորատորիայի» հետ։ Անցյալ տարվա մարտի 2-ին ««ՀայՏեք» և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության կիբեռանվտանգության կենտրոնի» հայկական հիմնադրամը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։

Գլխավոր թեմաներ