15:23 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
ՀՀ ԱԺ

Ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրության ժամանակ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7710

«Հրապարակի» տվյալներով Սերժ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել` դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը

Ըստ ամենայնի, Ս․ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք արձանագրել։ Նրան կողմ կքվեարկեն հաստատապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ելք» դաշինքը։

Ու թեև բոլորն ակնկալում են, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի նրա թեկնածությանը, սակայն մեծ է հավանականությունը, որ եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել, դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը՝ «դե, եթե ընդդիմություն, ուրեմն նաև ընդդիմադիր վարքագիծ» տրամաբանության մեջ»»:

Գլխավոր թեմաներ