ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել` դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը
Ըստ ամենայնի, Ս․ Սարգսյանին չի հաջողվի վարչապետի ընտրության ժամանակ փայլուն արդյունք արձանագրել։ Նրան կողմ կքվեարկեն հաստատապես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ելք» դաշինքը։
Ու թեև բոլորն ակնկալում են, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի նրա թեկնածությանը, սակայն մեծ է հավանականությունը, որ եթե ԲՀԿ-ին չառաջարկվի կոալիցիոն կառավարությանը մաս կազմել, դաշինքը մեկ մարդու պես դեմ կքվեարկի վարչապետի թեկնածությանը՝ «դե, եթե ընդդիմություն, ուրեմն նաև ընդդիմադիր վարքագիծ» տրամաբանության մեջ»»: