12:43 20 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Բողոքի ակցիա

Ոստիկանները հարկադրաբար հեռացրել են Բաղրամյան փողոցը փակած ցուցարարներին

© Sputnik / Stringer
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14330

Ցուցարարների մի մասն ավտոերթ էր իրականացնում, մի մասն էլ փակել էր Բաղրամյան պողոտան։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության այսօր կազմակերպված ավտոերթը մեկնարկել էր Բրազիլիայի հրապարակից և միացել Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարներին` իրազեկելով վաղը՝ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ Բաղրամյան պողոտայում ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, հանդիպելով ոստիկաններին, սկսել են բարձրախոսներով կարգախոսներ վանկարկել, հայտարարել, թե նրանք իրավունք չունեն փակել ճանապարհը, քանի որ երթը օրինական է։

Մոտ մեկ տասնյակ երիտասարդ նստել ու պառկել էին գետնին և խաթարել պողոտայի երթևեկությունը։

Ոստիկանները հարկադրաբար հեռացրել են Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հարակից հրապարակի տարածքի երթևեկելի գոտին փակած ցուցարարներին։

Ոստիկանությունը նաև հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:

«Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա,ոստիկանության մարմին չեն բերվել:

ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և  բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր  չէ ապահովել այն»,–ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներն անսպասելիորեն փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։

Ցուցարարների մեկ այլ խումբ էլ ավտոերթ էր իրականացնում։

Ըստ թեմայի

Բողոքի ակցիա Մայր Աթոռում` ընդդեմ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի
Բողոքի ցույց Երևանում. առևտրականները բողոքում են սնանկ հայտարարված «Աշտարակ–Կաթից»
«Ես այն բանվորն եմ, որը դեռ չի մեռել». Թբիլիսիում բողոքի ակցիա է կազմակերպվել

Գլխավոր թեմաներ