19:56 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
«Սպայկայի» բեռնատար. արխիվային լուսանկար

Տավուշի Բաղանիս գյուղի տարածքում թշնամու դիպուկահարը կրակել է բեռնատարի վրա

© Photo: "Spayka" ltd official site
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
113802

Կոտրվել է ավտոմեքենայի դիմապակին: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Այսօր երեկոյան ադրբեջանական դիպուկահարի թիրախում է հայտնվել «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենան: Տավուշի մարզի Բաղանիսի գյուղի տարածքում ավտոմեքեայի վրա կրակել են հակառակորդի դիրքերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սպայկա» ընկերության Գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Երվանդ Անտինյանը:

Բարեբախտաբար, վարորդը չի տուժել:

«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար, վարորդն անվնաս է։ Այս պահին նա շարունակում է իր ընթացքը։ Ուսումնասիրելով նկարը պարզ է դառնում, որ, Աստված մի արասցե, եթե մի 10 սանտիմետր վերև հարվածեր, մենք հիմա զոհ կունենայինք։

Չեմ ցանկանում ավելի մանրամասնել ու հեռու գնացող եզրահանգումներ անել, որպեսզի չմտնեմ ռազմական լրատվության դաշտ, երբ խոսքը մեր թշնամուն է վերաբերում, ուղղակի այսքանը չէի կարող չնշել, որպեսզի ոչ մի ակնթարթ չմոռանանք, թե որքան նենգ է թշնամին, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիական անձի դեմ է պայքարում, թե զինվորականի, պատերազմ է մղում, թե դարանակալ կրակում գյուղացու քրտինքով աճեցրած բերք ու բարիք տեղափոխող մեքենայի վրա։ Ու նաև ոչ մի պարագայում չպետք է մեր զգոնությունը կորցնենք, երբ անցնում ենք նման վտանգավոր տեղամասերով»,-գրել է օգտատերը։

Լուրը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Ըստ թեմայի

Երևանում ու մամուլում ավելի շատ խուճապ կա. Բաղանիսի գյուղապետը վստահեցնում է՝ իրավիճակը հանգիստ է
Բաղանիսի գյուղապետ. «Բարեբախտաբար, զոհեր չունենք»
«Այս վիճակը դարձել է մեր կենսակերպի մի մասը». Բաղանիսի համայնքապետը`գնդակոծության մասին
Բաղանիսի գյուղապետն արձագանքել է Քրիստինե Պեպելյանի` հոնորարը գյուղին փոխանցելու նախաձեռնությանը

Գլխավոր թեմաներ