09:19 18 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.68
  • GBP641.14
  • EUR560.05
  • RUB7.69
Բաղանիս

Կրակել են միայն ճանապարհի վրա. ինչպես է անցել գիշերը Բաղանիսում

© Photo: Narek Sahakyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9610

Իջևան–Նոյեմբերյան ավտոճանապարհը միշտ գտնվում է թշնամու թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 13 Ապրիլ — Sputnik. Այս գիշեր Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ու հարակից վայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո կրակոցները չեն շարունակվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը։

«Գիշերն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, երեկոյան կրակոցները տևել են 8–10 րոպե` ընդհատումներով։ Իջևան–Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա հաճախ են նման դեպքեր գրանցվում, ադրբեջանցիները հաճախ են այն գնդակոծության ենթարկում»,–ասում է գյուղապետն ու հավելում, որ նման կեցվածքով թշնամին փորձում է հոգեբանական ազդեցություն թողնել, վախեցնել մարդկանց։

Կրակոցների հաճախակի դառնալը Նարեկ Սահակյանը կապում է գարնանային աշխատանքների աշխուժացման հետ։ «Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ, որ այդ ճանապարհը դառնա քիչ երթևեկելի։ Ճանապարհը ուղիղ գծով 500–700 մետր է հեռու իրենց կրակակետերից, մեկ կիլոմետր տարածք գտնվում է անմիջապես կրակի տակ։ Իրենք անընդհատ կրակում են, բայց երթևեկությունը չի պակասում։ Այդ տարածքում են նաև մեր վարելահողերը, այգիները, ադրբեջանցիները ամեն բան անում են, որ մարդկանց եկամտի աղբյուրից կտրեն, մարդիկ հեռանան, բայց դա նրանց չի հաջողվում։ Մենք շարունակում ենք մշակել մեր հողերն ու ապրել այստեղ»,–նշում է գյուղապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 12–ի երեկոյան ժամը 22։00–ի կողմերը Իջևան–Նոյեմբերյան ճանապարհահատվածի Ոսկեպար—Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետերից գնդակոծվել է «Սպայկա» ընկերության պատկանող բեռնատարը։ Վնասվել է մեքենայի դիմապակին։ Բարեբախտաբար, զոհեր չկան։

Ըստ թեմայի

«Կրակում են, բայց մենք մեր տները չենք լքել ու չենք լքի». սահմանամերձ գյուղի առօրյան
Երևանում ու մամուլում ավելի շատ խուճապ կա. Բաղանիսի գյուղապետը վստահեցնում է՝ իրավիճակը հանգիստ է

Գլխավոր թեմաներ