01:16 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Ական

Պայթյուն Տավուշում. ամուսիններից մեկը զրկվել է ոտնաթաթից, մյուսը` ձեռքից

© Sputnik / Mikhail Alaeddin
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
146 0 0

Վնասվածք ստացած անձանց տեղափոխել են «Այգեձորի առողջության կենտրոն»։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Տավուշի մարզի Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկի հարակից տարածքում ապրիլի 12–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Նրանց տեղափոխել են «Այգեձորի առողջության կենտրոն»։  Sputnik Արմենիայի հետ զրույցում «Այգեձորի առողջության կենտրոնի» տնօրեն Մուրադ Գրիգորյանն ասաց, որ երեկվա դրությամբ նրանց կյանքին վտանգ չէր սպառնում, բայց դեռևս պահպանվում է գազային գանգրենայի վտանգը։ Այս դեպքում ելքը կանխատեսել դժվար է։

Երեկ` ապրիլի 12–ին, ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա», «ձախ կրունկի ջնջխված վերք» և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ են՝ 36-ամյա Նվեր Ճ-ն, 32-ամյա Աստղիկ Պ.-ն  և 37-ամյա Արամ Դ.-ն։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերի հարակից տարածքում բանջար են հավաքել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է։ Վիրավոր կինն ու մի տղամարդն ամուսիններ են։ Այն վայրը, որտեղից նրանք բանաջար են հավաքել, սահմանամերձ է և ականազերծման ենթակա չէ։ Այս մարդկանց տունը գտնվում է հարակից տարածքում։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մուրադ Գրիգորյանի խոսքով` 90–ականներից մինչև հիմա սա Տավուշի մարզում ականի պայթյունի 15–րդ դեպքն է։

Ըստ թեմայի

Տավուշում որսացել են Կարմիր գրքում գրանցված եղնիկների. կասկածյալները ձերբակալվել են
Տավուշում ադրբեջանական կողմից արձակված փամփուշտից հայ զինծառայող է վիրավորվել
Պայթյուն Տավուշում. այրվածքներ ստացած 60 տարեկան տղամարդը մահացել է

Գլխավոր թեմաներ