15:08 23 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Սիրիայի դրոշն ու նախագահ Բաշար Ասադը

Հայաստանը ձեռքերը ծալած չի նստի Սիրիայի հարցում. Սաֆրաստյան

© Sputnik / Григорий Сысоев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Եթե իրավիճակը սրվի և Ռուսաստանն անմիջականորեն ներգրավվի ԱՄՆ–ի հետ հակամարտության գործընթացին, Հայաստանը, որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից, որոշակի պարտավորություններ կունենան։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայաստանը չի կարող հեռու մնալ Սիրիայի շուրջ ընթացող գործընթացներից և իրադարձություններից, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ Սիրիայի տարածքում մինչև այսօր էլ հայկական մեծ համայնք կա, և տեսականորեն չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Դամասկոսի դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեպքում հարվածի տակ կհայտնվեն նաև հայերը։

«Այս առումով պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական ակտիվություն դրսևորեր, ընդհուպ մինչև դեմարշներ։ Չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է դիրքորոշումը հասցնել համաշխարհային հանրությանը։ Պետք է ամեն կերպ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ», — ասաց արևելագետը։

Նա նաև համոզված է, որ իրավիճակի սրացման և ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտին Ռուսաստանի անմիջական ներգրավվածության դեպքում, որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից`Հայաստանը որոշակի պարտավորություններ է ունենալու։

Սիրիայի շուրջ հակամարտությունը մոտեցել է ծայրահեղ վտանգավոր սահմանի, կարծում է փորձագետը` նշելով, որ Թրամփի «թվիթերյան» դիվանագիտությունը սրում է իրավիճակը, իսկ դրան հակառակ Մոսկվայի գործողությունները ավելի զգուշավոր և զուսպ են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտնել են սիրիական ռազմական օբյեկտների և քիմիական զենքի արտադրման ենթադրյալ ձեռնարկությունների ուղղությամբ հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցների դիմել, եթե հարվածի հետևանքով ռուսական զինվորականներ տուժեն։ Վաշինգտոնում դժվարանում են նշել գործողությունների մեկնարկի ժամկետները։

Գլխավոր թեմաներ