09:25 18 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.68
  • GBP641.14
  • EUR560.05
  • RUB7.69
Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները

Նիկոլ Փաշինյանը լքեց Հանրային ռադիոյի շենքը. ակցիան սիմվոլիկ էր

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
14710

Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ վերադարձավ փողոց։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հանրային ռադիոյի շենքի հոսանքազրկումից հետո Երևանում բողոքի ցույցի դուրս եկած մարդիկ` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լքեցին ռադիոյի շենքը` շարունակելով երթը Երևանի կենտրոնական փողոցներով։

Մինչ այդ, «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի հոսանքազրկված ստուդիայում իր ուղերձն ընթերցեց տեղում ներկա և ակցիան ուղիղ եթերում լուսաբանող այլ լրատվամիջոցներով։

Նա մասնավորապես կոչ արեց ՀՀ քաղաքացիներին այսօր, ժամը 18։ 30-ին միանալ Ֆրանսիայի հրապարակում նախանշված հանրահավաքին։

Անդրադառնալով Հանրային ռադիոյի շենք ներխուժելուն` Փաշինյանն այն անվանեց «սիմվոլիկ ակցիա»` հավելելով, որ դրա նպատակն էր փաստել, որ Հանրային ռադիոն ու հեռուստաընկերությունն իրականում հանրությանը չեն ծառայում։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քաղաքացիական արշավի մեկնարկը տրվեց մարտի 31-ին, ժամը 12-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթով հասան Երևան մարտի 13-ին։ Նույն օրը երեկոյան ցուցարարները շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներում ու հարակից այգիների նստարաններին և գիշերն անցկացրին այնտեղ։

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Ըստ թեմայի

Բողոքի ալիք Հայաստանում. ընդդիմությունը կարող է փչացնել իշխանության տոնը
Ընդդիմադիրները վերսկսեցին երթը Երևանում. չգիտեն` ուր են գնում
Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք
Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ հաստատեց Մարկ Գրիգորյանի հետ

Գլխավոր թեմաներ