18:59 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
23640

Ոստիկանությունը զգուշացնում է` Փաշինյանի գործողություներում կան քրեական պատասխանատվության ենթակա տարրեր։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի գործողությունները առերևույթ պարունակում են իրավախախտման հատկանիշներ և կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն:

ՀՀ ոստիկանությունը նման զգուշացում է արել «Ելք» խմբակցության ղեկավար և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ակցիայի մասնակիցների` Հանրային ռադիոյի շենք ներխուժելու մասին հայտարարության մեջ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ է և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:

«Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նաև նշում է, որ ռադիոյի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանը ունեցել է բոլոր հիմքերը` ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քաղաքացիական արշավի մեկնարկը տրվել է մարտի 31-ինԳյումրու Վարդանանց հրապարակում։ Ակցիայի մասնակիցները քայլերթով հասան Երևան մարտի 13-ին։ Նույն օրը երեկոյան ցուցարարները շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը, հետո վրաններ տեղադրեցին փողոցներում ու հարակից այգիների նստարաններին և գիշերն անցկացրին այնտեղ։ Այսօր կեսօրին Փաշինյանն իր համակիրների հետ ներխուժեց Հանրային ռադիոյի շենք։
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի եթերը խափանվեց. Հանրային ռադիոն հոսանքազրկված է
Հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապ հաստատեց Մարկ Գրիգորյանի հետ
Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք

Գլխավոր թեմաներ