08:39 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
ՀՕՊ համակարգ

Հայաստանի ՀՕՊ համակարգը մինչև Բաքու ամեն ինչ տեսնում է

© Пресс-служба МО РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
142 0 0

2-3 վայրկյանում կարելի է գտնել հակառակորդի՝ օդ բարձրացած տեխնիկան։ Շատ արագ չէ, բայց թույլ է տալիս ժամանակին արձագանքել։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հայաստանի հակաօդային պաշտպանության կառավարման համակարգը ոչ թե արտասահմանից են գնում, այլ հավաքում են Մերգելյանի ինստիտուտում։ Այդ ինստիտուտը (նույն մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) շատերը հիշում են որպես հայ խորհրդային գիտության ձեռքբերում և անմիջականորեն ենթարկվել է Մոսկվային։ Այստեղ կազմել են ալգորիթմներ էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար՝ սկսած առաջիններից՝ պերֆոքարտերով հսկա պահարաններից։ ՀՕՊ ավտոմատացմամբ ինստիտուտը զբաղվել է տագնապալի 90-ականներին։

Այդ ժամանակ մշակվել են կառավարման կետեր թե՛ կապի առանձին հանգույցներով, թե՛ հրամանատարային կետերով։ Դրանց համար վերլուծական սարքերը կարող են աշխատել նաև անալոգային ռադիոլոկացիոն կայաններում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի առաջին փոխտնօրեն Գագիկ Հովհաննիսյանը։

Այդ փոքրիկ «ուղեղը» ալեհավաքներից ստանում է ազդանշանը, մաքրում աղմուկից և ստանում թիրախի կոորդինատները։ Ի՞նչ ազդանշան է, և որտե՞ղ է թիրախը։ Ազդանշանները տալիս է ռադիոլոկացիոն կայանը։ Իր ճանապարհին հանդիպելով խոչընդոտի՝ ազդանշանը հետ է անդրադարձվում։ Անդրադարձման ուժով և ուղղությամբ էլ որոշվում է հակառակորդը։ Ըստ անդրադարձման փոփոխության կարելի է հասկանալ ամենագլխավորը՝ որ ուղղությամբ և որքան արագ է այն թռչում։

«Համակարգը ֆիքսում է նաև անօդաչու թռչող սարքերը։ Իհարկե, որքան դրանք փոքր են, այնքան թույլ է դրանցից արտացոլվում ազդանշանը։ Բայց մեր ՀՕՊ-ը դրանք էլ կարող է նկատել և ուղեկցել։ Խոշոր օբյեկտները երևում են 300 կմ և ավելի տարածությունից», — նշեց Հովհաննիսյանը։ Վերլուծությունը տևում է 2-3 վայրկյան։ Բայց թող չթվա, որ դա շատ արագ է։

10-15 վայրկյան ծախսելու դեպքում հակառակորդին կարելի է կորցնել, իսկ հետո նկատել անսպասելի տեղում։

«Իսկ այսպես կարելի է որոշել, թե որտեղից է գալիս վտանգը և ինչ զենք է պետք ընտրել դրա դեմ։ Գլխավորը ժամանակին որոշելն է», — ասաց ինժեները։

Վերլուծական սարքը ստեղծվել է ժամանակակից ազդանշանային պրոցեսորների հիման վրա։ Դրանց համար Հայաստանում մշակել են տեղեկատվության հաղորդման արձանագրություններ, ինչպես նաև սարքի ներսում մնացած բաղադրիչների հետ փոխազդեցության սկզբունքներ։

Գլխավոր թեմաներ